Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 12-ից 18-ը
ԽՈՅԵՐ
Տխրությամբ կհիշեք ձեր նախկին սիրային հարաբերությունները: Հնարավոր է` դրանք արդեն վաղուց մոռացված էին, սակայն ինչ-ինչ պատճառներով այսօր կրկին կհիշեք դրանց մասին: Աշխատեք չտխրել դրա պատճառով, քանի որ այդ ամենն արդեն անցյալում է:
ՑԼԵՐ
Ոչ մի դեպքում չտխրեք, նույնիսկ, եթե խոսքը սիրային հարաբերությունների մասին է: Եթե անգամ լինեն որոշ անհարթություններ, համոզված եղեք` դրանք շուտով կհարթվեն:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այդքան էլ հարմար ժամանակ չէ բնության գրկում զբոսնելու համար: Նախ, ձեզ կխոչընդոտի հասարակական տրանսպորտը, որը խայտառակ վատ կաշխատի, հետո էլ եղանակը կխափանի ձեր ծրագրերը. Այն չի համապատասխանի նախնական տեսությանը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին շատ հետաքրքրքասեր կլինի: Նա կցանկանա իմանալ ոչ միայն այն, ինչը նրան պատմելու եք, այլեւ այն ամենը, ինչը պատրստվում եք չասել կամ էլ գաղտնի պահել նրանից: Պատրաստ եղեք տարօրինակ հարցադրումների:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք կսկսեք շատ լավ հասկանալ ձեր սիրելիին, նրա մտքերն ու ցանկացած քայլի նշանակությունը: Այդ գիտելիքներն օգտագործեք ի նպաստ ձեր հարաբերությունների: Այլապես, ձեր ինչի՞ն է անհրաժեշտ այդքան շատ բան իմանալ նրա մասին:
ԿՈՒՅՍԵՐ
Եթե, իսկապես, ցանկանում եք գրավել ձեզ դուր եկած հակառակ սեռի ներկայացուցչի սիրտը, ապա պետք է դրսեւորեք հնարամտություն եւ շատ ջանքեր: Ոչ-ոք չի ասել, որ ամեն ինչ հեշտ է լինելու:
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք մեծ օժանդակություն կլինեք ձեր սիրելիի համար: Նա ձեզ հետ կկիսվի իր բոլոր ապրումներով, խնդիրներով եւ մտահոգությամբ: Լսեք նրան եւ աշխատեք օգնել, սակայն այնպես արեք, որ նա դա սովորություն չդարձնի:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելին իրեն բավականին ինքնավստահ եւ ինքնասիրահարված կդրսեւորի: Դա ձեզ, բոլորովին, դուր չի գա: Տարբեր ակնարկներով ցույց տվեք նրան, որ չեք սիրում ինքնասիրահարված մարդկանց:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի իմանալը, որ նա ձեզ, իսկապես, պետք է եւ որ դուք գնահատում եք նրա ներկայությունը ձեր կյանքում: Եթե նա դա չզգա, կարող է խորը դեպրեսիայի մեջ հայտնվել: Այնպես որ, աշխատեք ամեն գնով ապացուցել, որ նա շատ կարեւոր մարդ է ձեր կյանքում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Որքան էլ դուք եւ ձեր սիրելին միմյանց նման եք, պետք է հաշվի առնեք այն փաստը, որ դուք որոշ հարցերի շուրջ տարբեր եք մտածում: Հիշեք այս մասին, որպեսզի այսօր խորը հիասթափություն չապրեք:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելին չի հասկանա ձեր որոշ կատակներ` դրանք վերագրելով իրականությանը: Նրա հումորի բացակայության պատճառով հնարվոր է փոքրիկ վեճեր ունենաք;
ՁԿՆԵՐ
Դուք ձեզ միայնակ կզգաք ձեր սիրելիի կողքին: Անգամ միասին լինելով դուք տարբեր հարցերի շուրջ կսկսեք զրուցել: Սակայն մի կենտրոնացեք թեմայի վրա, պարզապես, վայելեք միմյանց ներկայությունը:
Ավելին՝ այստեղ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)