Գիշերվա 2-ին տվյալ զորամասերը հրաժարվել են մասնակցել Շուշիի օպերացիային». Սամվել Բաբայան
iPress.am-Կար մարդ, որ հայտարարում էր, թե օպերացիա է արել պարոն Բաբայանը, պռավալ է տվել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պատերազմի օրերին իր հասցեին արված հայտարարություններին, ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ Լելե-Թեփե բարձունքի օպերացիայի հետ կապված քրգործը վարչական վարույթ է ընդունվել:
«Կքննեն և այդ արտահայտվողին կհրավիրեն, երևի պատասխան տա: Այլևս չեմ թողնելու որևէ մեկն արտահայտվի և չներկայացնի ապացույցներ»,- ասաց Բաբայանը: Հարցին` որևէ օպերացիա նախաձեռնե՞լ եք պատերազմի ընթացքում, պատասխանեց. «Ես ամսի 5-6-ը նախաձեռնել եմ Շուշիի օպերացիան, որ չկարողանան անցնել Շուշի, բայց գիշերվա 2-ին տվյալ զորամասերը հրաժարվել են մասնակցել դրան՝ ինչ-ինչ պատճառներով:
Դա էլ է վարույթում ներկայացված, վիդեոն էլ, թե ինչ խորհրդակցություն ենք անցկացրել, ովքեր են ներկա, ով է հրաժարվել և այլն»,- ասաց Սամվել Բաբայանը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...