Ես ո՛չ սև եմ, ո՛չ սպիտակ. Իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը
«Միասին» (Вместе) շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությւանը.
Միասնության երթ դեպի եռաբլուր
Անմահների հետ՝ ՄԻԱՍԻՆ...
...Այսօր Շուշին մերը չէ… ոչ թե որովհետև հայ զինվորը իր տեղում չէր, այլ որովհետև մենք նրա կողքին, նրա թիկունքում բավարար չափով իբրև ազգ ու պետություն չէինք:
Մենք կորցրեցինք այն իբրև ապտակ մեր՝ մեզնից հեռացման, ինքնամսխման, ստորաքարշության…
Իբրև ազդակ ու զգուշացում…
Սա մեր բոլորիս խարանն է: Սա մեր բոլորիս ամոթն է: Սա մեր բոլորիս… պատիժն է:
Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրը մենք երթով կշարժվենք Եռաբլուր:
Երթը կսկսենք 15:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից՝ կինո Մոսկվայի հարևանությամբ:
Կշարժվենք մեր հերոս-նահատակների նկարներով… նրանց ներկայությամբ, նրանց հետ միասին: Կշարժվենք ի համերաշխություն և ի միասնություն:
Եվ թող որ դա լինի Սթափության ու արթնության երթ:
Թող որ դա լինի հաստատակամության երթ՝ փոխվելու ու փոխելու մեր աշխարհը՝ Տիրողի իմաստնությամբ:… դա է հաղթանակին տանող ճանապարհը… հեռացած ճանապարհը…
Ու հենց Շուշիի Ազատագրման օրը՝ մեր փառքի ու ոգու հաղթանակի օրը մենք նայելով իրար կգտնենք մեզ ու կհասկանանք, որ ունենք մեկ ՃԱՆԱՊԱՐՀ՝ համերաշխության ճանապարհ… իրար հետ… ՄԻԱՍԻՆ…




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)