Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Քաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Աստղագուշակ՝ ապրիլի 13-ի համար

 Խոյ: Այսօր ցանկություն կունենաք զբաղվելու այնպիսի գործերով, որոնք երևակայելու անսահման հնարավորություններ կտան: Ստեղծագործական ներուժը բարձր է և կարիք ունի դրսևորման: Այսօր կհաջողվի կյանքի կոչել բոլոր այն մտահաղացումները, որոնք, ժամանակի սղության պատճառով,  նախկինում հետաձգել եք:

Այսօր ավելի եսասեր կգտնվեք, քան սովորաբար: Ձեր նման պահվածքը մտերիմներին ամենևին էլ չի նյարդայնացնի, անգամ  կզվարճացնի:  Կհանդուրժեն  ձեր բոլոր  քմահաճույքները և կփորձեն ամեն կերպ սիրաշահել:

Ցուլ: Այսօր  ծայրահեղ զգուշավոր եղեք: Որոշ բացթողումներ կարող են շղթայական անախորժությունների պատճառ դառնալ: Խորհուրդ հարցրեք, անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք, այսօր անգամ ամենափոքր աջակցությունն ավելորդ չի լինի:

Տարաձայնություններին փորձեք հանգիստ վերաբերվել: Հիշեք, որ միշտ էլ կարելի է համաձայնության գալ: Զինվեք համբերությամբ: Հնարավորինս խուսափեք խոհարարական փորձարկումներից: Սննդային ալերգիայի վտանգ կա: Ֆինանսական հարցերում պատկերը, միանշանակ, կգոհացնի:

Երկվորյակներ: Օրը նվիրեք հանգստին: Եթե, այնուամենայնիվ, որոշել եք աշխատել, ապա դա արեք ոչ միայնակ: Աջակիցների շնորհիվ, շատ ավելի լավ արդյունքի կհասնեք: Խուսափեք չծրագրված, խոշոր գնումներից: Փորձեք որոշ խնայողություններ անել:

Նոր ծանոթությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Մարդկանց ճանաչելու հարցում այսօր կսխալվեք: Ձեր համակրանքը կվայելեն նրանք ովքեր դրան ամենևին էլ արժանի չեն: Սիրահարված երկվորյակներին հանգիստ օր է սպասվում, ոմանց համար այն կարող է ձանձրալի թվալ:

Խեցգետին: Զբաղվեք նախապես ծրագրած գործերով: Որքան էլ գայթակղիչ լինեն նոր առաջարկները, մի շտապեք ընդունել դրանք: Կհայտնվեն մարդիկ, որ կփորձեն  ուղղել նախկինում թույլ տված սխալները, սակայն ձեր շփումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Ընտանիքում վեճեր կծագեն: Այսօր ոչ բոլոր խեցգետիններին կհաջողվի լեզու գտնել մտերիմների հետ: Հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու գործում կօգնի ստեղծագործական աշխատանքը:

Առյուծ: Ձեր առջև նոր հորիզոններ կբացվեն: Բոլոր ծրագրերի ու նպատակների իրագործմանը հասնելու ճանապարհը վերջապես կհստակեցվի: Ձեր ետևից կգան նույնիսկ նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ: Իսկ համախոհներին միայն հիացմունք կպատճառեք:

Սիրելիների վերաբերմունքը միշտ չէ, որ ձեր սրտով է , ու թեև նրանք լավ են տրամադրված, միևնույն է,  հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի: Ինքնազգացողությունը լավ է, կենսական ներուժը՝ բարձր:

Կույս: Բարեհաջող օր է: Հնարավոր է զգալի դրամական շահույթ: Արժեքավոր նվերներ կստանաք: Հին ծանոթներից ուրախալի լուրեր կլսեք, իսկ ձեզ համար շատ թանկ մարդու հետ պատահական հանդիպումը բարձր  տրամադրություն կպարգևի: Թյուրիմացության պատճառով ընդհատված հարաբերությունները կվերականգնվեն:

Հրաշալի օր է կոսմետիկ, առողջարարական պրոցեդուրաների, ինչպես նաև իմիջի փոփոխման համար: Փորձեք նորովի տեսնել ինքներդ ձեզ ու շրջապատող մարդկանց: Ըստ արժանվույն գնահատեք նրանց, ովքեր ժամանակին օգնել են ձեզ:

Կշեռք: Օրը հաջող է, ոչ պաշտոնական միջավայրում գործնական հարցեր քննարկելու, ինչպես նաև  համախոհների հետ հանդիպման համար: Շատ կշեռքներ ձեռնամուխ կլինեն նոր բիզնես ծրագրերի իրականացմանը, ինչը պակաս եկամտաբեր չի լինի: Բարեհաջող օր է խոշոր գնումների համար:

Անձնական կյանքում դրական փոփոխությունների շրջան է: Դեպքերի նման զարգացումը միանշանակ կգոհացնի ձեզ: Փորձեք ավելի նախաձեռնող լինել: Կյանքի ներուժը բարձր է: Զբաղվեք սպորտով: Օրը նվիրեք ակտիվ հանգստին:

Կարիճ: Շտապելու կարիք  չկա: Դեպքերը դանդաղ են զարգանում և ճիշտ կլինի հարմարվել  ռիթմին: Հեշտությամբ լեզու կգտնեք հին ընկերների հետ, եթե անգամ ձեր տեսակետները չհամընկնեն,  դա վիճաբանության չի վերածվի: Ինչ վերաբերում է նոր ծանոթներին, ապա վերջիններիս հետ կարող եք լուրջ խնդիրներ ունենալ:

Սիրահարված կարիճներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել սիրելիի հանդեպ: Այսօր ձեր ուշադրությունից է կախված հարաբերությունների հետագա ընթացքը: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան հավաքույթների և հարազատների հետ շփման համար:

Աղեղնավոր: Նպատակների իրագործման համար նոր հնարավորություններ կընձեռնվեն: Կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները: Այս ամենը ձեզնից շատ էներգիա կխլի և զարմանալի չէ, որ օրվա երկրորդ կեսին հոգնածություն կզգաք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի:

Անձնական հարաբերություններում խնդիրներ չեն լինի: Սպասեք հաճելի անակնկալների: Հրաշալի օր է ժամադրությունների համար: Նոր  ծանոթների վրա հրաշալի տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք: Ընտանիք կազմած աղեղնավորներին նվերներ են սպասվում:

Այծեղջյուր: Աշխատունակությունը ցածր է: Թեև Կարևոր հարցերով զբաղվելու համար օրն այնքան էլ բարենպաս չէ, միևնույն է, դուք այն հրաշալի կանցկացնեք: Կգտնեք հետաքրքիր նախասիրություններ: Օգտակար են շրջագայությունները, ամենափոքր փոփոխությունն անգամ կարող է երջանկացնել ձեզ: Նոր գաղափարներ կծնվեն:

Ովքեր սիրահարված են  նոր զգացողություններ կունենան, իսկ միայնակ Այծեղջյուրներն այսօր հնարավորություն ունեն հանդիպելու իրենց երկրորդ կեսին: Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով: Ձեր կենսախնդությամբ կվարակեք բոլորին: Կարող եք խոշոր գնումներ կատարել:

Ջրհոս: Որքան  շատ հետաքրքիր զբաղմունքներ գտնեք այնքան ավելի  լավ: Այսօր ձեզ կտրականապես հակացուցված է ձանձրույթը: Առաջիկայում սպասվող ճանապարհորդության համար կարելի է անհրաժեշտ գնումներ կատարել: Շատերի մոտ համարձակ մտահաղացումներ կծնվեն: Դրանց իրականացումը ուրախություն կբերի:

Մտերիմները միշտ չէ , որ համաձայնում են ձեզ հետ: Պատրասվեք,  այսօր կքննադատեն ձեզ, կհիշեցնեն անցյալում թույլ տված սխալների մասին: Թեև զսպվածության շնորհիվ կխուսափեք վեճերից,  ներքուստ ցավ կապրեք  ստեղծված իրավիճակի համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում:

Ձկներ: Օրը խաղաղ կանցնի: Գլխապտույտ առաջացնող իրադարձություններ  չեն լինի, ինչը ճիշտ ձեր սրտով է: Ընկերների հետ հանդիպումը կբարձացնի տրամադրությունը: Կարող եք խոսել այն ամենից, ինչն անհանգստացնում է, անկասկած աջակցություն կստանաք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ:

Ընտանիքում տիրում է ներդաշնակ մթնոլորտ: Հարազատները պատրաստակամ են օգնել ձեզ ցանկացած հարցում: Խուսափեք հեռավոր ուղևորություններից: Կլիմայի, ժամային գոտու փոփոխությունները կարող են վատ անդրադառնալ ինքնազգացողության վրա:

 

Ավելին՝՝ այստեղ