Դպրոցներն անցնում են հեռավար ուսուցմա՞ն
168.am–ի տեղեկություններով՝ կառավարությունը որոշում է կայացրել երկու շաբաթով փակել հանրակրթական դպրոցները, որին կհաջորդի ևս մեկ շաբաթ՝ գարնանային արձակուրդների հաշվին։ Այսինքն՝ 3 շաբաթով կփակվեն հանրակրթական բոլոր հաստատությունները, և դասընթացները կշարունակվեն օնլայն ռեժիմով։
168.am-ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ հանրակրթական դպրոցներում հեռավար ուսուցման անցելը կախված է Առողջապահության նախարարության համապատասխան ցուցումներից։
«Այդ ամենը որոշում է ոչ թե ԿԳՄՍ նախարարությունը, այլ այդ հարցը կարգավորվում է Առողջապահության նախարարի հրամանով՝ համապատասխան ցուցումներով։ Երբ նման ցուցում լինի, ուրեմն՝ կառաջնորդվենք՝ ինչպես և հանրապետության շատ հաստատություններ, հիմնարկներ, ժամանցի կենտրոններ։ Հիմա գործում է այն հրամանները, որոնցով մենք աշխատում ենք, այսքանը»,- նշեց ԿԳՄՍ նախարարի խոսնակը։
Նույն հարցի վերաբերյալ Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ին փոխանցեց, որ նման խոսակցություններ ու լուրեր գրեթե ամեն օր շրջանառվում են, սակայն Առողջապահության նախարարությունը պաշտոնական հերքում օրերս արդեն տարածել է։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...