Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյն արդարացվել է
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովն արդարացվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ նշելով, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ հրապարակել է արդարացի որոշում։
«237-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառով»,- նշեց նա։
Փաստաբանի խոսքով՝ եթե բողոքող կողմը Վերաքննիչ չդիմի, ապա այսքանով ամեն բան կարելի է ավարտված համարել․ «Գործն իսկզբանե դատապարտված էր ձախողման»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Կանևսկոյն իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, որից հետո դատավարությունը դատական վիճաբանությունների փուլ էր մտել։
Դատախազը միջնորդել էր Արտյոմ Հարությունովին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, որից հետո փաստաբանն էլ իր հերթին էր միջնորդել՝ արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ վերջինիս արարքում չկա հանցակազմ։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկն իր ձեռքն առնելու պես, հայտարարեց քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ պայքարելու համար իրականացնելու են ասֆալտին պառկեցնելու օպերացիա։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)