Մահացել է Զարուհի Փոստանջյանի հայրը
Մահացել է Զարուհի Փոստանջյանի հայրը: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում.
«Հայրիկս ինձ հրաժեշտ տվեց:
Պապ ջան, գնացիր ընկերներիդ մոտ: Գնացիր ծնողներիդ մոտ, գնացիր քրոջդ մոտ: Պապ ջան, հատ-հատ նայում եմ նկարները: Քո տանիքի տակ, պապերիդ տնկած թթենիների տակ, որոնք մի քանի տարուց կդառնան 100 տարեկան, հավաքվում էին մեր ազգի ՀԶՈՐՆԵՐԸ: Պապ ջան, այդ մարդիկ շատ հաճախ էին այցելում քեզ, նրանց այցելության շնորհիվ շատերի հետ ես էլ եմ շփվել: Նրանց հետ մտերմիկ խոսելը մեծ կարողության ձեռքբերում էր:
Պապ, նայում եմ նկարներին, տեսնում եմ Սիլվա Կապուտիկյանին, Վահագն Դավթյանին, Պարիս Հերունուն, Արկադի Իվանովիչին, Մուշեղյանին, արաբկիրցի ընկերներիդ և շատ ու շատ ՀՍԿԱ ՄԱՐԴԿԱՆՑ` այս մարդիկ հաճախ էին գալիս քո մոտ:
Պապ, որ երիտասարդ էի, լավ չէի հասկանում, թե այսքան տարբեր մարդ ինչու է հավաքվում մեկ վայրում` Արաբկիրի քո օջախում: Պապ, ասում էիր, որ հորդ մոտ էլ գալիս էին հանրահայտ պոլսահայերը և արևմտահայերը: Պապ, որ արդեն հասուն էի` հասկացա, որ այս մարդիկ հավաքվում էին քո տանիքի տակ, քանի որ ձեզ միավորում էր նույն ԳԱՂԱՓԱՐԸ` ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ունենալու գաղափարը:
Պապ, ինձ սովորեցրել ես երբեք փողի ետևից չընկնել, ասել ես` մարդ եղիր և գիտելիք ունեցիր, փողն ինքը կգա քո մոտ, հարգանքն էլ` հետը:
Պապ, մեր տան պատին գրել ես`
Հարգա՛նք Արաբկիրի տրտմանուշ անցյալին:
Պատի՛վ Նոր Արաբկիրի շքեղ ներկային:
Փա՛ռք Հայաստանի պայծառ գալիքին:
Պապ ջան, գիրքդ Նոր Արաբկիրի` Երևանի կյանքի մասին գիտես, գրեթե պատրաստ է: Կհրատարակեմ: Պապ, հենց նեղվեմ` Անդրանիկի մասին գրածդ գիրքը կկարդամ: Պապ ջան, իմ հարցերին պատասխանում էիր` մի գիրք տրամադրելով: Հիմա հարցերիս պատասխանը պետք է գտնեմ ինքնուրույն, քո գրադարանի գրքերից: Բայց գիտեմ` ինձ ուղղորդելու ես: Գիտեմ` ասելու ես, թե ոնց պետք է նոր սերնդի ՀԶՈՐՆԵՐԸ հավաքվեն մեկ տանիքի տակ:
Պապա ջան: Հայրիկ ջան: Քաղցր ջան…
Մի նկար եմ դնում` Կոմանդոսի մի կողքը Հայրս է` Համազասպը Փոստանջյան, մյուս կողմը Պարիս Հերունին: Նրանց թիկունքում` մեր ՀԶՈՐՆԵՐԸ:
Մնացած նկարները և հուշերը կհրատարակեմ»,-գրել է Փոստանջյանը:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...