5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ապրիլի 13-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովի ափամերձ Դաթչա շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 2․5կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 19.6կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Մուղլա նահանգին հարակից շրջաններում:
Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5․3 բալ։

Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...