Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված է Հայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում է Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էՄեծ Բրիտանիայում պաղեստինամետ երթերը կարող են ժամանակավորապես արգելվել․ ՍթարմերԹուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովինԶելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանում մահապատժի է ենթարկվել լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄակրոնը Գյումրիում կմասնակցի համերգի․ փողոցներ կփակվեն․ մանրամասներՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր էՀայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Միրոպոլիե նկատմամբ. ՌԴ ՊՆՍա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկըԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՀայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականինՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել մեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԵկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան․ Հիքմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց (տեսանյութ)Մարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար
Հասարակություն

Աստղագուշակ՝ ապրիլի 17-ի համար

-Խոյ: Այսօր  ծայրահեղ զգուշավոր եղեք բարձր դիրք զբաղեցնող կանանց հետ շփվելիս: Ուշադրություն դարձրեք ընկերուհիների հետ ձեր  հարաբերություններին: Հնարավոր է` պարզեք, որ փոխադարձ համակրանքից զատ, ձեր միջև գոյություն ունի նաև անառողջ մրցակցություն:

Կասկածներն ու անվստահությունը կարող են փչացնել անձնական հարաբերությունները: Ձեզ անհրաժեշտ քնքշանքի ու աջակցության փոխարեն խիստ վերաբերմունքի ու քննադատության կարժանանաք:

Ցուլ: Բարեհաջող օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, բիզնես գործարքնեք կնքելու համար: Գործարարի ձեր հոտառությունը շատ սուր է, ընդունած որոշումները՝ միանգամայն ճշտգրիտ: Այսօր գումարային շահույթը կարող է անգամ գերազանցել ձեր սպասելիքները: Համախոհների շրջանում հնարավոր են տարաձայնություններ՝ կապված ապագա ծրագրերի հետ: Փորձեք այդ ամենին հանգիստ վերաբերվել, ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի:

Հնարավոր է աշխատանքային սիրավեպ սկսեք:  Նման հարաբերությունները կընթանան ներդաշնակ և հաճելի պահեր կպարգևեն: Սիրային հարցերում աստղերն այսօր ձեր կողմից են:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել և դա կանեք մեծ ոգևորությամբ: Ուշադրություն պահանջող խնդիրներն իսկը ձեզ համար են: Դուք ոչ մայն հրաշալի լուծումներ կգտնեք, այլև արժեքավոր տեղեկություններ կստանաք, կհաստատեք օգտակար կապեր: Ֆինանսական հարցերում ամեն բան լավ է, այսօր գումար վաստակելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսին, բոլորովին այլ բնույթի, դրական միտումների ազդեցություն կնկատվի: Ռոմանտիկ ծանոթությունների, նոր նախասիրությունների և բուռն զգացմունքերի դրսևորման ճիշտ ժամանակն է: Սիրահարված Երկվորյակներին անսահման երջանկություն կպարգևի սիրելիի հետ շփումը:

Խեցգետին: Այսօր  նշանակալի որևէ իրադարձությյան սպասելիքներ չարժե ունենալ: Օրն իր հետ  հուզմունք և անհանգստություն կբերի: Շատերը կվիճեն գործընկերների հետ, ոմանց կանհանգստացնի աշխատավայրում տիրող լարված մթնոլորտը: Սակայն որոշակի քայլեր ձեռնարկելու համար դեռ վաղ է: Այդ ամենը  բացատրվում է բացասական միտումների ազդեցությամբ: Հավատացեք, շատ շուտով, ստեղծված իրավիճակը կփոխվի:

Խուսափեք սիրելիի հետ  վիճաբանություններից: Վերջինս այսօր առանձնակի կամակորություն ու համառություն կդրսևորի:  Լուրջ կոնֆլիկտի  վտանգը մեծ է: Օգտակար են զբոսանքները, ակտիվ հանգիստը: Զբաղվեք սպորտով, այն կառույգացնի, դրական լիցքեր կհաղորդի և կօգնի ազատվել մռայլ մտքերից:

Առյուծ: Աշխատանքն արգասաբեր կլինի, եթե մրցակցային պայքարի մեջ մտնելու փոխարեն, համախոհներ և օգնականներ փնտրեք: Նպատակահարմար օր է դաշնակիցներ գտնելու համար: Ձեր միությունն ամուր և տևական կլինի, համատեղ աշխատանքը՝ շահութաբեր: Բարենպաստ օր է ղեկավարի նոր պաշտոն ստանձնլու համար:

Նոր սիրային հարաբերություններ սկսելու համար հրաշալի օր է: Միայն թե փորձեք ավելի նախաձեռնող լինել: Կենսական ներուժը բարձր է: Հոգնածություն կամ թուլություն չեք զգա:

Կույս: Աշխատանքում հնարավոր են լուրջ խնդիրներ ու անախորժություններ: Բացասական միտումների ազդեցությունը օրվա երկրորդ կեսին առավել մեծ է, այդ ժամանակահատվածում խուսափեք կարևոր որոշումներ կայացնելուց: Մարդիկ, որոնց հետ միշտ լեզու եք գտել, այսօր անխնա կքննադատեն ձեզ, կհիշեցնեն անցյալում թույլ տված սխալները և, ասես միտումնավոր, կանեն ամեն բան ձեզ հետ հարաբերությունները փչացնելու համար:

Զգալի ջանքեր կպահանջվեն հանգստություն պահպանելու համար: Աշխատեք տուրք չտալ հույզերին: Դիվանագիտորեն մոտեցեք հարցերին, բանակցեք: Ձեր  զուսպ ու խելամիտ պահվածքն ի վերջո  կնկատեն և կգնահատեն:

Կշեռք: Այսօր հնարավորինս խուսափեք ֆինանսական հարցեր լուծելուց, կոմերցիոն գործունեություն ծավալելուց, ինչպես նաև չնախատեսված գնումներ կատարելուց: Ինքնագլուխ ոչինչ մի ձեռնարկեք: Ցանկացած ծրագիր իրականացրեք հուսալի գործընկերների աջակցությամբ: Օրը նպատակահարմար չէ նոր համագործակցություններ սկսելու համար:

Զգացմունքային դաշտը կայուն է: Ինքներդ ձեզ հետ հաշտ եք: Ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում սիրում եք: Հարազատների շրջապատում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Զբաղվեք ստեղծագործական գործունեությամբ:

Կարիճ: Այսօր ապագայի վերաբերյալ ծրագրեր կազմեք: Ձեր առջև նոր նպատակներ դրեք: Բարենպաստ օր է համագործակցության նաև հեռանկարային նախագծեր քննարկելու համար: Բարդ, խճճված գործերը ցանկալի է հետաձգել, դրանցով կզբաղվեք ավելի ուշ:

Հնարավորության դեպքում օրը նվիրեք հանգստին և մտերիմների հետ շփմանը, դա ոչ միայն օգտակար կլինի, այլև՝  հաճելի: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Եթե որևէ մեկին հմայելու, սիրտ նվաճելու ցանկություն ունեք, ապա գործի անցեք, այսօր դա ձեզ մոտ կստացվի:

Աղեղնավոր: Զբաղվեք այնպիսի գործերով, որոնք մոտ ապագայում կարող են եկամտաբեր լինել: Իսկ երկարաժամկետ ծրագրերի հետ հնարավոր է խնդիրներ ծագեն: Գործնական բանակցություններն արդյունավետ կլինեն, եթե կառուցողական մոտեցում ցուցաբերեք: Ստիպված կլինեք շփվել ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց հետ:

Ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը մեծ է: Որոշ իրադարձություններ կարող են տրամադրություն փչացնել: Կենսական ներուժը ցածր է: Չափազանց ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ: Վնասվածքներ, կոտրվածքներ ստանալու վտանգ կա:

Այծեղջյուր: Ոչինչ հեշտ չի տրվում, սակայն, ձեր համառության շնորհիվ, կկարողանաք իրագործել բոլոր ծրագրերը: Դաշնակիցների ճիշտ ընտրությունը շատ կարևոր է: Այսօր հեշտությամբ կկողմնորոշվեք, թե ում կարելի է վստահել, իսկ ում ՝ոչ: Պարտականությունների ողջ բեռը սեփական ուսերին մի բարդեք: Այսօր կատարած աշխատանքի դիմաց կպարգևատրվեք ավելի ուշ:

Ավելի շատ մտահոգված եք սեփական խնդիրներով, իսկ հարազատներին, կարծես, անուշադրության եք մատնել: Ձեր նման վերաբերմունքը  կարող է  վրդովմունքի ալիք բարձրացնել: Այդ ամենը լուրջ  վեճի չի վերածվի, իսկ իրավիճակը շատ շուտով կշտկվի:

Ջրհոս: Այն, ինչ վաղուց ծրագրել էիք, դժվար թե հաջողվի իրագործել, փոխարենը կստանաք այն ամենը, ինչի մասին  պատկերացում անգամ չունեք: Պատրաստ եղեք իմպրովիզների: Հնարավորինս արագ արձագանքեք շուրջը կատարվող իրադարձություններին: Հնարավոր է,  ձեզ համար կարևոր, կոմերցիոն ծրագրերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ ստանաք:

Բարեհաջող օր է ոչ պաշտոնական շփումների, ընկերական հանդիպումների համար:Կարող եք հյուրեր ընդունել, գնումներ կատարել: Խորհուրդ է տրվում չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և բացօթյա հանգիստ:

Ձկներ: Խաղաղ օր է: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Առավել ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց, նրանց խոսակցություններին: Հնարավոր է, ձեզ համար կարևոր, տեղեկություններ ստանաք: Հրաշալի օր է ուսմանը նվիրելու համար:  Ակտիվորեն մասնակցեք սեմինարների և կոնֆերանսների:

Ընտանիքում, թյուրիմացաբար ծագած, փոքր խնդիրները չեն փչացնի ձեր տրամադրությունը: Որոշ դժվարություններ հաղթահարելու գուրծում մեծ ջանքեր չեն պահանջվի: Մտերիմների հետ կարող եք կարևոր հարցեր քննարկել, համատեղ կայացրած որոշումները կգոհացնեն բոլորին:

 

Ավելին՝ այստեղ