Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Քաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Ապրիլի 24-ին ժամը 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի

«Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 9-ից 10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի՝ պաշտոնական պատվիրակությունների այցելությունների հետ կապված»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կազմակերպված միջոցառումները:

 

Նա քաղաքացիներին խնդրեց ձեռնպահ մնալ այդ մեկ ժամվա ընթացքում Ծիծեռնակաբերդ այցելությունից, որպեսզի կուտակումներ չլինեն, քանի որ հանրապետությունը շարունակում է համավարակային իրավիճակի մեջ լինել:

Հարությունյանն ընթերցեց  ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի հաստատած միջացառումները, որոնք նախատեսվում են ապրիլի 23-ին և 24-ին:

Նրա խոսքով՝  «Հիշատակի եռերգություն» կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին ժամը 23:00-ին  Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի Ջուզեպե Վերդիի ռեքվիեմը, որի ժամանակ հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Պետական ակադեմիական երգչախումբը:

Բանախոսի ներկայացմամբ՝ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կղեկավարի գերմանաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը:

«Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկատարվի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ»,-հայտնեց Հարությունյանը:

Նրա խոսքով, ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկազմակերպվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագրով: Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 10-ը, իսկ ապրիլի 27-ին տեղի կունենա ավանդական ծաղկահավաք, խոնարհված ծաղիկները կհավաքվեն, դրանց թերթիկներից թուղթ կպատրաստվի, որը, ինչպես միշտ, օգտագործվում է շնորհակալագրեր ուղարկելու համար:

Ա.Հարությունյանը հայտնեց, որ ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու, մասնավորապես՝ Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոց երկկողմանի հատվածը, Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը:

Նրա տեղեկացմամբ, ապրիլի 24-ին «Հրազդան» ստադիոնից երկու ուղղությամբ անվճար երթուղի է գործելու՝ մեկը մինչև մետրոյի «Զորավար Անդրանիկ», մյուսը՝ մինչև «Բարեկամություն» կայարան, իսկ Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին աշխատելու է մինչև ժամը 01:00-ը:

ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանն էլ տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում ԱԳՆ-ն ցուցահանդես է կազմակերպելու դիվանագիտական ներկայացուցչությունների անդամների, նաև քաղաքացիների համար՝ նվիրված Արցախում պատմամշակութային հուշակոթողների պահպանման խնդրին:

Ըստ Այվազյանի՝ ցուցահանդեսը կրելու է «Վտանգված ժառանգություն» խորագիրը:  Ցուցադրվելու են 100-ից ավելի լուսանկարներ, ձեռագործ գորգեր, կարպետներ, որոնք ցույց են տալու Արցախի վտանգված ժառանգությունը: Ցուցահանդեսը բաց կլինի ապրիլի 25-ից մինչև մայիսի 2-ը: