Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել է կրակոց
Երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բրիգադի բժիշկների խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, որտեղից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ «աջ քունքային շրջանի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 26-ամյա Վարդգես Չ.-ն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի աշխատակիցների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Շարուրի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ, 23-ամյա Համլետ Ղ.-ի, 25-ամյա Գագիկ Գ.-ի, 29-ամյա Հարություն Տ.-ի և մի քանի՝ դեռևս ինքնությունը չպարզված անձանց միջև, որի ժամանակ ոտքերով և մահակով հարվածներ են հասցրել Վարգես Չ.-ի , նրա եղբոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Վաչիկ Չ.-ի մարմնի տարբեր մասերին:
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ վիճաբանության ժամանակ տուժածներից մեկը իրեն ամրակցված ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մասնակիցների ամբողջական ցանկը պարզելու, նրաց հայտնաբերելու ուղղությամբ:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...