Դերասանուհի Լուսինե Ղարիբյանն օգնության կարիք ունի. պայքարում է չարորակ ուռուցքի դեմ
Սիրված դերասանուհի Լուսինե Ղարիբյանի բուժման համար անհրաժեշտ է ֆինանսական օգնություն: 4 տարի շարունակ դերասանուհին պայքարում է չարորակ ուռուցքի դեմ եւ այժմ պիտի քիմաթերապիայի կուրսեր ստանա:
Լուսինեն հեռուստադիտողին հայտնի է «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաեւ «Պարահանդես», «Անուրջներ» եւ շատ այլ նախագծերից:
Լուսինե Ղարիբյանի հետ տեսանյութ է հրապարակել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որի միջոցով պատմում է դերասանուհու առողջական խնդիրների մասին ու նշում, որ դրանք հաղթահարելու համար դերասանուհին ունի բոլորիս ֆինանսական աջակցության կարիքը:
«Այսօր հասել ենք այն էտապին, որ մեզ անհրաժեշտ է ձեր բոլորի օգնությունը: Լուսինեն պետք է քիմիաթերապիա ստանա 10 կուրս, եւ ամեն մի կուրսի արժեքն է 422 հազար դրամ: Դա նշանակում է, որ 10 կուրսի համար մեզ անհրաժեշտ է 4 միլիոն 220 հազար դրամ գումար: Ինչ եմ առաջարկում ես. եթե 4 հազար 220 մարդ իմ հետեւորդներից փոխանցի ընդամենը 1000 դրամ, ապա մենք կկարողանանք օգնել Լուսինեին: Բոլորիս հասանելի գումար եմ ասում, որի շնորհիվ Լուսինեն կհաղթահարի այս բարդ ճանապարհը»,- տեսանյութով հայտնում է Անահիտ Կիրակոսյանը:
Դերասանուհին նաեւ տեղեկացրել է, թե ինչպես կարելի է փոխանցում կատարել:
ՀՀ դրամի փոխանցման համար տրամադրել է «Ամերիա» բանկի հաշվեհամարը: Օգնել ցանկացողները կարող են ուղարկել Անահիտ Կիրակոսյանին՝ նպատակ բաժնում նշելով Lusine Gharibyan-ի համար 1570015582850100:
«ՌԴ-ից 160 ռուբլի գումար փոխանցելու համար ընդամենն անհրաժեշտ է "Сбербанк Онлайн" հավելվածի "Переводы" բաժնից ընտրել "За рубеж", սեղմել "По номеру телефона" կոճակը, ընտրել երկիրը՝ Армения, ապա՝ Telcell Wallet, մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարն ու փոխանցվող գումարի չափը: Վերջ. գումարը հաշված վայրկյաններում կփոխանցվի ստացողի TelcellWallet-ին: +37455745473»,- մանրամասնել է ՌԴ-ում բնակվող հայրենակիցների համար:
Ստորեւ ներկայացնում ենք Լուսինե Ղարիբյանի հեռախոսահամարն ու «Իդրամ» ինտերնետային վճարային համակարգի թվերը՝
Բջջային՝ +37493709097, idram՝ 949808502
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...