Հուսով եմ այդքանը հասկանում են ոստիկանությունում և չեն ենթարկվի Փաշինյանի՝ այս անգամ արդեն իրենց հանդեպ հրահրվող սադրանքներին. Ղազարյան
Մամուլում արդեն տեղեկություններ էր շրջանառվում, որ գիշերը Սյունիքում ձերբակալություններ են սպասվում։ Հուսով եմ ոստիկանությունում և հատուկ ծառայություններում կգտնվեն մարդիկ, որոնք սթափ կգնահատեն իրավիճակը, կհասկանան, որ ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցածն ակնհայտ սադրանք էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Առավել քան վստահ եմ, որ հատուկ ծառայությունները նրան նախապես զեկուցել են տեղում առկա իրավիճակի և հասարակական տրամադրությունների մասին՝ կանխելու համար նրա այցը՝ իր իսկ շահերից և անվտանգությունից ելնելով։ Ուժային կառույցների կամքին հակադրվելով ու սադրանքի գնալով, նա հրահրել է լարվածությունը՝ իր մեղքով անվտանգային լուրջ սպառնալիքների առջև կանգնած սյունեցիների շրջանում։
ԱԱԾ-ի նախկին տնօրենը Իջևանում հանրային դժգոհությունները ճնշելու կապակցությամբ ասել էր․ «Նիկոլ Փաշինյանը հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով ջարդել ցուցարարներին, Փաշինյանն ասաց՝ «ես ուզում եմ տեսնել արյան գետեր»։
Իրենց ազնիվ զգացմունքներով, սեփական արժանապատվությունը պաշտպանելու համար քաղաքացիական կամք դրսևորած մարդկանց հանդեպ ուժային ցանկացած գործողություն հղի է ողջ հանրապետությունում լարվածության աճի վտանգներով, որոնց դիմակայելու իրավապահների ներուժը հնարավոր է բավարար չլինի։
Հուսով եմ այդքանը հասկանում են ոստիկանությունում և չեն ենթարկվի Փաշինյանի՝ այս անգամ արդեն իրենց հանդեպ հրահրվող սադրանքներին և սթափ կգնահատեն ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումների ռիսկերը։
Էդգար Ղազարյան




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...