«Չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն. իմ ծննդյան լավագույն նվերը կլինի»․ Օհանյանի տեսաուղերձը
Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին և հայերին, այլև ԱՄՆ-ին, քանի որ ամերիկացիների մի մասի ինքնությունը կառուցված է Հայոց ցեղասպանության հետևանքով։
Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում ասել է ամերիկահայ գործարար, «Reddit» և «Initialized Capital» ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։
«Ամենաքիչը, որ ԱՄՆ-ն կարող է անել հայերի համար, ցեղասպանությունը ճանաչելն է։ Կարծում եմ՝ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն։ Դա կլինի իմ ծննդյան լավագույն նվերը», - ասել է Օհանյանը, որն այսօր՝ ապրիլի 24-ին, նշում է իր 38-ամյակը։
Օհանյանը նշել է, որ հայությունը բազմաթիվ անգամ հուսախաբ է եղել, երբ Ցեղասպանությունը չեն ճանաչել ԱՄՆ մյուս նախագահները։ Դրա հետևանքով է նաև, որ Եղեռնն իրականացրած ոճրագործներն ավելի քան 100 տարի չեն ընդունել իրենց մեղքը և պատասխանատվության չեն ենթարկվել այդ թվում աշխարհի հզորագույն երկրի՝ ԱՄՆ-ի կողմից։
Հիշեցնենք` երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
ԱՄՆ 50 նահանգներից 49-ը տեղական մակարդակով պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակով այն մինչ օրս չի ընդունվել։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...