Բոլորս էլ մտահոգ ենք Սյունիքի համար, դրա համար էլ ես մինչև էսօր իմ զորքն էնտեղից չեմ հանել․ Սասուն Միքայելյան
«Բոլորս էլ մտահոգ ենք Սյունիքի համար, դրա համար էլ ես մինչև էսօր իմ զորքն էնտեղից չեմ հանել»,- այսօրն Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Մինչև էսօր երկրապահը սահմաններում ա, Սյունիքում ա։ Պատերազմի սկզբից մինչև էսօր երկրապահը մի օր սահմաններից դուրս չի եկել։ Էսօր հերթափոխ ա, պիտի դուրս գա երկրապահը։ Մենք կանգնել ենք սահմաններին մինչև էսօր, որ բանակն ազատ լինի իր գործողությունն անի, հզորանա, համալրվի և մարտունակ տեսքի գա, որպեսզի սահմանները պաշտպանի»,- ասաց Միքայելյանը։
Անդրադառնալով Սյունիքի վերջին դեպքերին, երբ վարչապետի այցի ժամանակ ակցիաներ էին եղել, Միքայելյանն ասաց․ «Նախ էտի մի քանի մարդու ձեռնագիր էր, որն ինչ-որ տեղ երևի գալիս ա նախորդ մարդկանցից, որ ուզում են վերարտադրվեն։ Ավելի ճիշտ կլիներ սյունեցիք հավաքվեին, բուն սյունեցիք, որ երկրի համար մատհոգ են և վարչապետի առաջ հարց դնեին՝ մեր տարածաշրջանում ի՞նչ ա կատարվելու։ Էնտեղ խնդիրը ընդհանուր Սյունիքի տարածաշրջանի՝ Զանգեզուր ասվածի հետ է կապված, որ նորմալ հարց պիտի առաջ քաշվեր։ Բոլորս էլ մոտահոգ ենք Սյունիքի համար, դրա համար էլ ես մինչև էսօր իմ զորքն էնտեղից չեմ հանել։ Եթե չկարողանանք գալ քաղաքական դաշտ, էս բռնությունները, պահի տակ ոգևորվելը էսօրվա իրավիճակում հատկապես մեզ շատ ավելի վատ բաների առաջ կկանգնեցնեին»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որ ուժով կվերցնեն Սյունիքը, Սասուն Միքայելյանն ասաց․ «Ես էլ հայտարարություն եմ արել երկրապահով, որ համախմբված լինենք, պատրաստ լինենք։ Ասել եմ նաև, որ Ալիևն էսօր հոխորտում ա, որ Զանգեզուրը կվերցնի։ Դրա համար ես իմ գործն եմ անում՝ որպես երկրապահի նախագահ»։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...