Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն
Հասարակություն

Ի՞նչ ցույց կտա Հայաստանում «քաղաքական դիահերձումը», այսինքն՝ իշխանափոխությունը. մինչ այդ Հայաստանի շուրջ օղակը կշարունակի նեղանալ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

eurasia.expert-ը «Թուրքիայի և Վրաստանի խորացող ռազմական համագործակցությունը. հետևանքներ Հայաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ հայերը պատմության մեջ կմնան որպես մի ժողովուրդ, որն ուզում էր ավելի լավ ապրել, բայց սկսեց էլ ավելի վատ ապրել: Հենց այս բանաձևով կարելի է նկարագրել այն իրողությունները, որոնցով ապրում է Հայաստանը: 2021 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի թիմը շարունակում է խաղալ «սոցիալական հարցերի լարերի» վրա: Պարադոքսն այն է, որ եթե նախկինում Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի նույն շրջանակները փորձում էին 1990-ականների սկզբի հաղթանակը ներկայացնել «որպես բոլոր աղետների և տնտեսական դժվարությունների պատճառ», այժմ իշխանությունները փորձում են իրենց պարտությունը, տարածքների կորուստը, շուրջ 5000 մարդու մահը ներկայացնել որպես «պայծառ ապագայի երաշխիք»: Միևնույն ժամանակ Փաշինյանի խմբի ընդունած բանաձևերից մեկը այն է, որ «տարածաշրջանի իրողությունները փոխվել են, և Հայաստանը պետք է վերանայի իր գաղափարներն ու ընկալումները, ներառյալ Թուրքիային որպես թշնամի ընկալելը»:

ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, այց կատարելով Երևան, ժամանակին հստակ ասել էր, որ «Հայաստանը պետք է ազատվի պատմական կարծրատիպերից», և հիմա բոլորի համար ակնհայտ է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում էր «Թուրքիայի ընկալմանը որպես Հայաստանի և հայերի թշնամի»: Այնուամենայնիվ, Թուրքիան մի կողմից՝ հայտարարում է, որ հույս ունի բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց մյուս կողմից՝ ավելացնում է իր ռազմական ներկայությունը Կովկասի տարածաշրջանում և ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային: Կարելի է հարցնել. ի՞նչ կապ ունի Ուկրաինան այդ ամենի հետ: Պատմությունը կրկնվում է: Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին, երբ Թուրքիան Հարավային Կովկաս ներխուժելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ավարտին, Անկարան այժմ սպասում է Դոնբասում առճակատման արդյունքներին, և եթե դա Ռուսաստանի համար անբարենպաստ լինի, ապա ռազմական ճանապարհով փորձ կձեռնարկվի վերանայել 44-օրյա պատերազմի արդյունքները: Անկարան փորձելու է Ադրբեջանում ռազմաբազա ձեռք բերել և վերահսկողություն սահմանել Մեղրու միջանցքում, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի և Թուրքիայի հետ:

Այս ամբողջ համակարգում Թուրքիայի ռազմական ներկայությունը Վրաստանում կարող է դառնալ Հայաստանին «սեղմելու շղթայի ևս մեկ օղակ»: Ի՞նչ է հայտնի այս պահին Վրաստանում Թուրքիայի հնարավոր ռազմական ներկայության մասին: Թուրքիան պարզապես չի պատրաստվում ունենալ ռազմաբազա Վրաստանում, այլ նաև նպատակ ունի լայնորեն օգտագործել ռազմական այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք թողել են 2007 թվականին երկիրը լքած ռուս զինվորականները: Այսպիսով, պաշտոնական Անկարան նախատեսում է ռազմաբազա տեղակայել Ախալքալաքում գտնվող նախկին 62-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում: Ավելին, թուրքական ընկերություններն արդեն սկսել են ենթակառուցվածքների արդիականացումը և նախկին ռուսական բազայի տարածքների նորոգումը: Ախալքալաքում ռազմաբազա տեղակայելը Թուրքիային հետաքրքրող միակ բանը չէ: Այս տարի Անկարան 100 միլիոն լիրա (17,5 միլիոն դոլար) դրամաշնորհ է հատկացրել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Դրամաշնորհը տրամադրվել է ռազմական ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների խաչմերուկում գտնվող Մառնեուլի ռազմական օդանավակայանի արդիականացման համար: Խորհրդային տարիներին այդ ռազմական օդանավակայանը համարվում էր Անդրկովկասի ռազմական օկրուգի ռազմաօդային համակարգի կարևոր օղակ:

Իսկ ի՞նչ է այս ամենը նշանակում: Ամփոփելով ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի աճող փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի հետ, կարելի է նշել, որ հայաբնակ Ջավախքում թուրքական ռազմաբազայի ստեղծումն առավել քան իրատեսական է, և դա ելնում է ՆԱՏՕ-ի շահերից: Բայց, չնայած նրան, որ Վրաստանում կա ԽՍՀՄ-ից մնացած ևս երկու օդանավակայան, թուրքերը նախընտրել են Հայաստանի սահմանին մոտ գտնվող Մառնեուլիի օդանավակայանը: Այլ կերպ ասած, այդ հարցում որոշիչ դեր է խաղացել Հայաստանի գործոնը և պաշտոնական Անկարայի հակահայկական քաղաքականությունը: Թուրքիան ոչ միայն ավելացնում է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի հետ սահմանների պարագծով, այլ նաև մեծացնում է իր ռազմական ճնշումը ինչպես Հայաստանի, այնպես էլ վրացահայերի վրա: Անկարայի ներգրավումը հարավկովկասյան գործընթացների մեջ՝ տրամաբանական է: Տարածաշրջանը շատ փոքր է, և ակնհայտ է, որ Թուրքիայի ներխուժում այնտեղ հնարավոր է միայն Ռուսաստանի դիրքերի թուլացման կամ տարածաշրջանից նրա աբողջական դուրս մղման դեպքում: Կարևոր է նշել, որ երբ հայ պաշտոնյաները խոսում են «Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարների» մասին, նրանք ոչ միայն հաշվի չեն առնում այս բոլոր փաստերը, այլ նաև անտեղյակ են Էրդողանի ռեժիմի՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական հիմքերից:

Թուրքիան հրաժարվել է քեմալիզմից և գծում է «նեոօսմանիզմի» զարգացման ուրվագիծ: Ըստ նեոօսմանիզմի գաղափարախոս Դավութօղլուի, «Թուրքիան այլևս չի ցանկանում «կամուրջ» լինել Եվրոպայի և Ասիայի միջև, այդ դերը նրան պարտադրված է, Թուրքիան և՛ եվրոպական, և՛ ասիական երկիր է, բալկանյան ու կովկասյան, Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան երկիր է»: Դա ոչ միայն գերտերություն դառնալու պահանջի արտահայտություն է, այլ նաև այն քաղաքականության տեսության արտահայտություն, որը Էրդողանի ռեժիմը վերջին տարիներին ագրեսիվորեն վարում է: Այդ հայեցակարգի շրջանակներում նեոօսմանյան կայսրությունը, կլանելով իր հարևաններին, ոչ միայն պետք է ընդլայնվի դեպի Արևելք, այլ նաև չի ընդունելու որևէ այլ տիպի «համագործակցություն», բացի վասալական բնույթի հարաբերություններից: Արդյո՞ք պաշտոնական Երևանի ներկայացուցիչները տեղյակ են այդ մասին: Դա ցույց կտա միայն «քաղաքական դիահերձումը», այսինքն՝ իշխանափոխությունը: Առանց դրա այս և շատ այլ հրատապ հարցեր կմնան անպատասխան: Մինչ այդ Հայաստանի շուրջ Թուրքիայի ռազմական օղակը կշարունակի նեղանալ:

ավելին