Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն
Հասարակություն

Սամվել Բաբայանը քիչ առաջ հայտարարեց. նոր մանրամասներ պատերազմից

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասում է․   «Ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում ս.թ. ապրիլի 20-ին Մովսես Հակոբյանի կողմից Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քատուղար Սամվել Բաբայանի հասցեին հնչեցված մեղադրանքների' հայտնում ենք, որ Մ. Հակոբյանը կանխակալ մոտեցմամբ խեղաթյուրում է փաստերը' այդպիսով ակնհայտորեն միջանձնային խնդիրները դնելով պետական-պաշտպանական-անվտանգային խնդիրների հիմքում:  

Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Մովսես Հակոբյանի կողմից հնչեցվել են մտքեր Ս. Բաբայանի կողմից «պատերազմի ժամանակ ցանկություններ իրականացնելու», «թիկունքում ստորաբաժանում ձևավորելու», «առաջնագծից զինվորներ հանելու», «քանի փամփուշտ կրակելու», «առաջին գծի ստորաբաժանումներին մեծ վնաս հասցնելու», և արդյունքում «որևէ խնդիր չկատարելու» և այլնի վերաբերյալ:  

Ի պարզաբանումն սույնի' տեղեկացնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմագրավելու նպատակով ԱՀ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ և ԱՀ Նախագահի համապատասխան գրությունների համաձայն իրականացվել է աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց:   ԱԽ գրասենյակի համապատասխան վարչության պետ Գրիգորի Սահակյանի անմիջական ղեկավարությամբ ձևավորվել է 2 գումարտակ և 3 առանձին վաշտ, այդ թվում' գրոհային, որոնք նախքան մարտական առաջադրանքներ ստանալը և խնդիրներ կատարելը ներդաշնակման նպատակով անցել են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ: Ստորաբաժանումները ստացել և հաջողությամբ իրականացրել են մարտական առաջադրանքներ առաջնագծի տարբեր ուղղություններում, մասնավորապես. Հոկտեմբերի 1-ին ձևավորվել է առաջին ստորաժանումը, որի տեղաբախշման վայր է ընտրվել Ասկերանի շրջանի Ռև համայնքը:  

Հոկտեմբերի 7-ին գումարտակի հավասարեցված ստորաբաժանումը մարտական խնդիր է ստացել կատարելու երթ Ռև-Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ-Ջրական (Ջաբրայիլ) երթուղով և զբաղեցնելու նախատեսված բնագիծը' հետագայում գրոհի մասնակցելու նպատակով: Ստորաբաժանման հրամանատարական կազմը. գումարտակի հրամանատար՝ Արամ Ավագյան, վաշտերի հրամանատարներ՝ Գարեգին Ստեփանյան, Վալերի Սարգսյան, Վարդան Խառատյան:   Հոկտեմբերի 8-ին, գումարտակի ստորաբաժանումները գրոհել են Քայնդ-Հորադիզի ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերը: Գրոհի ընթացքում գումարտակը հաջողել է գրավել 5 մարտական դիրք և ամրանալ այդ դիրքերում, որտեղ մինչև հոկտեմբերի 9-ը շարունակել է վարել դիրքային մարտեր' խոցելով հակառակորդի շոշափելի կենդանի ուժ և զրահատեխնիկա և սպասելով ավագ պետի կողմից կազմակերպվող մեծ օպերացիային, որն այդպես էլ տեղի չունեցավ:   Անհավասար մարտերից հետո, կրելով կորուստներ, ստորաբաժանումը հոկտեմբերի 9-ին հետ է նահանջել ելման դիրքեր, ապա Հադրութ քաղաք՝ հետագա մարտական խնդիրները ճշտելու համար: Քյանդ-Հորադիզի մարտական դիրքերում ստորաբաժանումը մարտերի ընթացքում տվել է 3 զոհ (Արամ Մկրչյան, Հակոբ Առաքելյան, Արամ Պողոսյան) և տասնյակ վիրավորներ:  

Ի դեպ, այս ուղղությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում հաջողվել է շրջափակումից դուրս բերել թվով 19 ժամկետային և պայմանագրային զինծառայողների: Հոկտեմբերի 10-ից գումարտակը բաժանվել է երկու մասի: Առաջին և երկրորդ վաշտերը Արամ Ավագյանի գլխավորությամբ տեղափոխվում են Կյավաք՝ եկեղեցու (Մենգելենաթա) բարձրունքի ուղղությամբ՝ նախանշված նոր բնագծի գրավման և պաշտպանության համար, որտեղ մինչև հոկտեմբերի 24-ը վարել են պաշտպանողական մարտեր: Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 15-ը նշված երկու վաշտերը կրել են մարտական հերթապահություն Սարգսաշեն և Ակնաղբյուր գյուղերի միջև ընկած հատվածում: Այս մարտերի ընթացքում զոհվել է մեկ աշխարհազորային (Արսեն Դավթյան): Վաշտի ստորաբաժանումներից մասնակցել են նաև Քարին Տակի պաշտպանությանը և Շուշիի գրոհին: Հոկտեմբերի 10-ին երրորդ վաշտը' Գարեգին Ստեփանյանի գլխավորությամբ վերականգման նպատակով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ, որտեղ էլ համալրվել է Վանք գյուղում նոր ստեղծվող գումարտակի անդամներով:  

Հոկտեմբերի 15-ից, համաձայն ԱՀ կառավարության որոշման, Մարտակերտի շրջանի Վանք (հրամանատար' Արմեն Հակոբյան) և Դրմբոն (հրամանատար՝ Արտակ Առուստամյան) գյուղերում ստեղծվում են աշխարհազորային մեկական գումարտակներ, իսկ Հաթերք գյուղում (հրամանատար՝ Սամվել Առուստամյանը)՝ մեկ վաշտ, որոնք համալրում են ՊԲ թիվ 99212սանիտարական գումարտակը:   Հոկտեմբերի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում նշված նորաստեղծ գումարտակներում և վաշտերում կազմակերպվում են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ:   Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 3-ը Վանքի գումարտակը գրոհային երրորդ վաշտի հետ ներգրավվում է 7-րդ ՊՇ-ում մարտական հերթապահության՝ սկզբից 8, այնուհետև ևս 4 մարտական դիրքերում (ընդհանուր առմամբ՝ 12 մարտական դիրք):  

Նոյեմբերի 3-ին իրականացվում է 7-րդ ՊՇ-ի դիրքերի մարտական հերթափոխ: Դրմբոնի գումարտակը փոխարինում է Վանքի գումարտակին և մինչև նոյեմբերի 17-ը մարտական հերթապահություն է տանում նշված դիրքերում: -րդ 7 ՊՇ-ի դիրքերում Դրմբոնի գումարտակը նոյեմբերի 3-ից 4-ը ունենում է 2 զոհ (Արագած Ավանեսյան, Միքայել Մկրտումյան) և 4 վիրավոր:   Նոյեմբերի 5-ին 3-րդ գրոհային վաշտի մեկ դասակ մասնակցում է Քարին Տակի պաշտպանությանը, այնուհետև նոյեմբերի 6-ին վաշտի կազմով ներգրավվում Շուշիի գրոհին: Շուշիի գրոհի ընթացքում 3-րդ վաշտը ունենում է 3 զոհ (Արտաշ Ղալայան, Արսեն Ապրեսյան, Վադիմ Հովհաննեսյան) և 12 վիրավոր: Գրոհից հետո նոյեմբերի 6-ի երկրորդ կեսին վաշտը դուրս է բերվում վերականգման շրջան:   Նոյեմբերի 5-ից 10-ը Վանքի գումարտակը ներգրավված էր Ներքին Սզնեք-Շոշ բնագծի պաշտպանությանը, որի ընթացքում գումարտակը ունեցել է 3 զոհ (Ալեքսեյ Մակիյան, Արտակ Ավագիմյան, Վահագն Սեյրանյան) և 6 վիրավոր: Վանքի գումարտակից հոկտեմբերի 19-ին զոհվել է նաև 5-րդ ՊՇ-ում ծառայություն իրականացնող Մելսիկ Ղազարյանը: Հաթերքի առանձին վաշտը մարտական հերթապահություն էր վարում 4 մարտական դիրքում' փակելով 38 Ահգմ-ի և 7-րդ ՊՇ-ի սահմանազատման հատվածում բաց տեղամասերը: Մարտերի ընթացքում զոհեր և վիրավորներ չեն եղել:  

Մարտական գործողությունների ընթացքում Վանքի և Առաջաձորի վաշտերի անձնակազմերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են հոկտեմբերի 5-ից 6-ը պլանավորվող օպերացիայի մասնակցությունից: ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված ստորաբաժանումները, բացի վերը նշվածիցս, չեն հրաժարվել ոչ մի օպերացիայի մասնակցությունից: Հատկանշենք նաև, որ ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ գումարտակները ստեղծվելու և համալրվելու նպատակով առաջնագծից հանվել են միայն 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող: Նշված անձնակազմի դուրս հանելը առաջնագծից 5-րդ ՊՇ-ի կողմից մարտական խնդիրների կատարման խոչընդոտ հանդես չի եկել և 5-րդ ՊՇ մարտերի ընթացքում ոչ մի դիրք չի զիջել:   Ստորաբաժանումները համալրած մյուս անդամները ազատ պահեստազորայիններ էին, տարբեր տեղերից ժամանած կամավորներ, ինչպես նաև տարբեր պատճառներով այլ ստորաբաժանումներից դուրս մնացած զինապարտներ:  

Ընդհանուր առմամբ, բոլոր ստորաբաժանումներում ընդգրկված էին մոտ 650 զինծառայող, որոնցից մարտական գործողությունների ընթացքում ունեցել են 13 զոհ և 45 վիրավոր: ԱՀ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված ստորաբաժանումների գործունեության այլ մանրամասներ նպատակահարմար չենք գտնում ներկայացնելու' հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ»։