Վթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Ապրիլի 25-ին, ժամը 01:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1987 թ․) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գ․ Ա․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է։
Փրկարարները Հ․ Ե․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Zafira» ավտոմեքենայի գազի բալոնի փականը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...