Լռությունը խախտվեց Կրեմլից. Տարօրինակ զանգ Մոսկվա
Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ապրիլի 24-ի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի նախագահին: Մյուս համանախագահ երկրի՝ ԱՄՆ նախագահ Բայդենը հանդես է գալու ուղերձով: Երրորդ համանախագահ երկրի՝ ՌԴ նախագահ Պուտինը Ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ չի հղել, թեեւ նախորդ տարիներին էլ ուղերձներ չի հղել: Ավելին, 2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելով Երեւանում կազմակերպված միջոցառմանը, նա իր ելույթում ոչ մի անգամ չի արտաբերել ցեղասպանություն բառը, թեեւ ՌԴ Պետական դուման ճանաչել է այն 1995-ին: Ավելին, հետագայում պարզվեց, որ նա Երեւան էր ժամանել Օբամայի համառ հորդորներից հետո:
Փոխարենը, Պուտինը «հայերի ողբերգությունը» հիշատակեց Արցախում պատերազմից հետո, այդպիսով «հիմնավորելով» Արցախ ռուսական զորք մտցնելը: 1915-ի իրադարձությունների ու Սումգայիթի հիշատակումը զուտ այդ նպատակն ուներ:
Երբ ուժեղացան ազդակները, որ Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի նախագահի օգնականը 4 կետից բաղկացած «հիմնավորումներ» էր ներկայացրել ամերիկյան կողմին, որոնք ակնհայտորեն ռուսական ծագում ունեին: Ակնհայտ է դարձել, որ Արցախում ռազմական համատեղ օպերացիայից հետո Ռուսաստանն ու Թուրքիան այս խնդրով միասնական ճակատ են կազմել Վաշինգտոնի դեմ:
Այս ֆոնին, Կրեմլի կայքը հաղորդագրություն է տարածել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ, վերջինիս խնդրանքով: Հաղորդագրության մեջ խոսք անգամ չկա Ապրիլ 24-ի կապակցությամբ: Քիչ ինչ հավանական չի թվում, որ ապրիլի 24-ի օրով Նիկոլ Փաշինյանը զանգեր Պուտինին: Բայդեն-Մակրոն բարեկամական մթնոլորտի ֆոնին հնարավոր է Պուտինը ցանկացել է հիշեցնել իր մասին, միեւնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ «կոնսուլտացիաներ» անել այն դեպքի համար, եթե Բայդենը արտասանի Ցեղասպանություն բառը, նկատի առնելով թուրքական կողմի այն նախազգուշացումն ամերիկացիներին, որ այդ դեպքում վտանգվելու է «Կովկասում նոր կարգի ստեղծումը»: Նոր կարգը ռուս-թուրքական համաձայնություններն են Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը:
Ամերիկյան կողմը վերջին օրերին ընդգծում է Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանության անհրաժեշտությունը:
Աղբյուրը՝ Lragir,am




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...