Կորոնավիրուսից մահացածների մարմիններն այրում են հենց փողոցում /Տեսանյութ, լուսանկարներ/
Հնդկաստանում չորրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի թիվը ռեկորդ է գրանցել: Այսօր այնտեղ հայտնաբերվել է վարակի ավելի քան 360 հազար դեպք: Միևնույն ժամանակ, վերջին օրվա ընթացքում մահացել է ավելի քան 2,700 մարդ, իսկ վերջին հինգ օրվա ընթացքում՝ գրեթե 12,000:

Ըստ Associated Press-ի, շատերը մահանում են թթվածնի պակասից: Հուսահատված մարդիկ հիվանդանոցից հիվանդանոց են գնում ՝ թթվածնով բալոններ գտնելու համար, մինչ նրանց հարազատները մահանում են՝ սպասելով օգնության:

Նշվում է, որ երկրում դիակիզարանները գերծանրաբեռնված են, ուստի մահացածների մարմիններն այրում են հենց փողոցում:
Բուժաշխատողներն ասել են, որ այն, ինչ տեղի է ունենում, շատ նման է պատերազմի:
Ընդհանուր առմամբ, երկրում կա 16,960,172 վարակված մարդ: Տեղի բնակիչները կարծում են, որ այս թիվը կարող է սխալ լինել, քանի որ պաշտոնապես գրանցվում են միայն հաստատված դեպքերը:
Ստեղծված իրավիճակում շատերը մեղադրում են կառավարությանը, որը վերջերս հայտարարեց համաճարակի դեմ հաղթանակի մասին: Դրանից հետո մարդիկ սկսել են թուլացնել անվտանգության միջոցառումները և զանգվածային երեկույթներ կազմակերպել:

Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 192 311 պացիենտ:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)