ԼԱՎ ԼՈԻՐ. Ադրբեջանցիները հետ քաշվեցին այս դիրքերից
Օրեր առաջ ադրբեջանցիները, որոնք Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել, բանակցությունների արդյունքում այսօր՝ ապրիլի 27–ի առավոտյան հետ են քաշվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:
«Ապրիլի 25–ին, Նոր Ղազանչի համայնքի ղեկավարն ինձ տեղեկացրել էր դեպքի մասին։ Հաջորդ օրը գնացինք ու տեսանք, որ առաջ էին տվել իրենց դիրքը։ Մենք Արցախի նախագահին զեկուցել ենք իրավիճակի մասին, ռուս խաղաղապահ զորքերի միջամտությամբ բանակցություններ ենք ունեցել, արդյունքում ադրբեջանցիներն այսօր առավոտյան հետ են գնացել»,– պատմեց Հայկ Բախշիյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները տարբեր պատրվակներ են ներկայացրել՝ արդարացնելու իրենց առաջխաղացումը, այդ թվում այն, որ դրանք իրենց պատմական հողերն են։
«Նրանցից ո՞վ է բան հասկանում, տարբեր բաներ էին ասում, փորձել են, էլի, կանցնի՝ կանցնի, չէ՝ չէ»,– նշեց Մարտակերտի վարչակազմի ղեկավարը։ Նա հավելեց, որ իրավիճակն այս պահին հանդարտ է։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...