«Ես իսկապես նման եմ մոդելի»․ Մանե Գևորգյան (Photo)
Ֆեյսբուքում Արաքս Միքայելյան անունով մի օգտատեր գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի մասին՝ ցույց տալով նրա անգլերեն մեկնաբանությունը իր մեկ այլ գրառման տակ, որտեղ Մանեն խոստովանում է, որ ինքն ունի մոդելի արտաքին։ Արաքսը հեգնել է խոսնակին, թե «մենք գործ ունենք Մանե անունով խելացի և մոդելային արտաքին ունեցող անհատի հետ, որը զբաղեցնում է այս կարևոր պաշտոնը»։ Hraparak.am-ը գրում է.
Մանեն էլ արձագանքել է գրառմանը՝ խոստովանելով, որ այո, ինքն ունի մոդելային արտաքին, բայց դա չի խանգարում իրեն՝ լինել նաև խելացի։
«Ես իսկապես նման եմ մոդելի, բայց դա ինձ չի դարձնում պակաս ինտելեկտուալ»,-ինքն իր մասին գրել է Մանեն։
Փաստորեն, վարչապետի խոսնակը չի հերքում իր արտաքինի մասին խոսակցությունները, ավելին՝ իրեն կարծես թե դուր են գալիս նման քննարկումները, ու համարում է, որ, այո, մոդելային արտաքինը դեռևս ինտելեկտուալ չլինելու «պատճառ» չէ, կարելի է նաև խելացի լինել նման արտաքինով։ Համենայնդեպս, ինքն իրեն նաև խելացի է համարում՝ բացի մոդելային արտաքին ունենալուց։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...