Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի
Հասարակություն

Լավ լուր՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերել ցանկացողների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության «Կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը պետական աջակցություն տրամադրելու նպատակային ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Որոշման նախագծով առաջարկվում է կացարանի կարիք ունեցող ընտանիքների համար սահմանել սոցիալական հիփոթեք, որը յուրաքանչյուր տարի մինչև 2000 ընտանիքների համար կստեղծի կեցության արժանապատիվ պայմաններ։

Նախատեսվում է, որ այս ծրագրի շահառու կարող են դառնալ որոշակի սոցիալական խմբերին դասված ընտանիքներ, որոնց ցանկը (սոցիալական խմբերի) կհաստատի ՀՀ կառավարությունը՝ սահմանելով նաև դրանց ընտրության չափորոշիչները։ Բնակարանի կամ բնակելի տան առավելագույն չափը՝ մինչև երեք երեխա ունենալու պարագայում, սահմանվում է 6.5 մլն դրամ, սահմանվում է նաև երկրորդ չափորոշիչը՝ մեկ քառ․մ-ի առավելագույն արժեքը՝ 100 հազար դրամ։ Բնակարանի կամ բնակելի տան առավելագույն չափը կարող է ավելանալ ընտանիքում երեխաների առկայությամբ պայմանավորված՝ սկսած երրորդ երեխայից՝ յուրաքանչյուրի հաշվարկով մեկ մլն դրամ։

https://www.youtube.com/watch?v=iKH7SSYZlHg

Այսպիսով, ընտանիքն առաջնորդվելով սահմանված այս նորմատիվներով ձեռք կբերի առնվազն երկու սենյականոց բնակարան (65 քառ․մ)։ Հաշվի առնելով նաև հանրապետությունում տարածքային համաչափ զարգացման առաջնահերթությունը, որոշման նախագծով նախատեսվում է, որ սոցիալական հիփոթեքից կարող է ընտանիքն օգտվել միայն ՀՀ մարզերում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում։ Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն բազմաթիվ ընտանիքներ դիմում են կացարանի խնդրով։

Դիմումների գերակշիռ մասը ներկայացվում է երեխա ունեցող ընտանիքների կողմից։ Այս հանգամանքն առավել է կարևորում կացարանի կարիք ունեցող ընտանիքներին աջակցելու հարցը, քանի որ դրա լուծումը կունենա նաև երկարաժամկետ ազդեցություն՝ երեխաների առողջ պայմաններում մեծացնելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Նշվում է նաև, որ ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորվում են սոցիալական հիփոթեքի տրամադրման հետ կապված հիմնական հարաբերությունները և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվում է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման նպատակով ամբողջությամբ սուբսիդավորվող հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները ու շահառու հանդիսացող ընտանիքների խմբերի ցանկը: ՀՀ պետական բյուջեից ծախսը 2021թ․ համար կկազմի 500 մլն դրամ, 2022 թվականի համար 2 մլրդ դրամ, իսկ 2023թ․ և հետագա տարիների համար 4 մլրդ դրամ՝ ընդհանուր առավելագույնը 6000 շահառուի հաշվարկով։

Բյուջեի ծախսը նախատեսվում է իրականացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի համար հատկացված դրամական միջոցների վերաբաշխման միջոցով՝ հաշվի առնելով, որ հիմնականում այս ծրագրի շահառուները նպաստ են ստանում նաև կացարան չունենալու պատճառով։ Որոշման ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2021 թ-ի հուլիսի 1-ից։ Ծրագիրն ամբողջությամբ՝ ստորև․

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը (այսուհետ' ծրագիր) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի լուծմանն իրավական, ֆինանսական և կազմակերպական համապատասխան կառուցակարգերի ներդրման միջոցով աջակցելուն' ապահովելով բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ:Ծրագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները'

1) համապատասխան մարմին (գործատու)' Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.

2) պատասխանատու ստորաբաժանում' համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ծրագրի իրականացման համար պատասխանատու նշանակված տվյալ մարմնի համապատասխան ստորաբաժանում.

3) կացարանի կարիք ունեցող ընտանիք' կառավարության կարգով սահմանված սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված ընտանիք.

4) ծրագրի մասնակից' համապատասխան մարմնի ղեկավարին դիմում ներկայացնելու միջոցով ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և ծրագրի մասնակիցների ռեեստրում ընդգրկված կացարանի կարիք ունեցող ընտանիք.

5) ծրագրի մասնակիցների ռեեստր' ծրագրի մասնակիցների և նրանց վերաբերյալ տվյալների միասնական համակարգ, որը ձևավորվում և վարվում է համապատասխան մարմնում.

6) համագործակցող վարկատու կազմակերպություն' կացարանի կարիք ունեցող ընտանիքին սույն ծրագրով սահմանված պայմաններով հիփոթեքային վարկ տրամադրող վարկատու կազմակերպություն.

7) պետական աջակցություն' ծրագրի շրջանակում մասնակիցներին բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով տրամադրվող ֆինանսական աջակցություն, որը դրսևորվում է հիփոթեքային վարկերի գծով վարկի մայր գումարի և տոկոսագումարի ամբողջական սուբսիդավորման եղանակներով։ ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող է ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող' կացարանի կարիք ունեցող մինչև 2000 ընտանիք:Ծրագրի շրջանակում կացարանի կարիք ունեցող ընտանիքին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ տրամադրվում է մեկ անգամ: Ծրագրի շրջանակներում վարկառու և համավարկառու են հանդիսանում կացարանի կարիք ունեցող ընտանիքի բոլոր չափահաս անդամները։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան, արժեքի առավելագույն չափ է ընդունվում 6.500.000 դրամը, ընդ որում, բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում' պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում: Ընտանիքի կազմում երեք և ավելի երեխա ունենալու դեպքում ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքի առավելագույն չափն ավելանում է 1.000.000 դրամի չափով՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով՝ սկսած երրորդ երեխայից։ Ընդ որում, մեկ քառ.մ մակերեսի արժեքի առավելագույն չափը չի կարող գերազանցել 100.000 դրամը։Ձեռք բերվող բնակարանը կամ բնակելի տունը պետք է գտնվի Հայաստանի Հանրապետություն մարզերում՝ Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս։Ծրագրի հիփոթեքային բաղադրիչի նկարագրությունն է.

1) առանց կանխավճար, եթե ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքը չի գերազանցում սահմանված առավելագույն չափը, գերազանցելու դեպքում՝ կանխավճարի չափ է սահմանվում առավելագույն չափի և ձեռքբերվող արժեքի տարբերությունը․

2) վարկի տարեկան տոկոսադրույքը առավելագույնը 7 տոկոս, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է․

3) վարկի մարման ժամկետ՝ 20 տարի.

4) վարկի մարման եղանակը' անուիտետային, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է։ Ընդ որում, վարկառուի կողմից հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուի համար չի կարող սահմանվել կամ կիրառվել որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն, կամ պատասխանատվություն.

5) կնքվող հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակում վարկատու կազմակերպության կողմից չեն գանձվում վարկի հայտի ուսումնասիրման, վարկի տրամադրման, վարկի ձևակերպման միանվագ, ինչպես նաև վարկի սպասարկման ամսական վճարներ, այդ թվում ապահովագրությունների գծով գանձվող սպասարկման վճարներ. \

6) ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկերը վերաֆինանսավորվում են «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերության «Սոցիալական հիփոթեք» ծրագրի շրջանակում։

ավելին