«Իր հանգիստը ՀՀ-ից դուրս վայելող այս անձին պետք է պատժել քրեական օրենքով». Գևորգ Պետրոսյան
Այսօր՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նախագծի հեղինակ Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ քաղաքացին իրավունք ունի պետությունից ստանալ ճիշտ տեղեկատվություն: «Քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք և դրա կարևոր տարր է հանդիսանում իշխանությունից ճիշտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ որպես օրինակ բերելով պատերազմական իրավիճակում ՀՀ քաղաքացիներին գիտակցված կեղծ տեղեկատվության մատուցելու քաղաքականությունը:
«Պաշտպանության նախարարության լիազորված անձը, որն այսօր, ըստ շրջանառվող լուրերի, արդեն իսկ իր հանգիստը վայելում է Հայաստանից դուրս, 43 օր ասում էր՝ մենք պատերազմը հաղթելու ենք, 43 օր ապատեղեկատվություն ա մատուցում ամենաբարձր մակադակով և միայն 44-րդ օրը պարզվում ա, որ մենք պատերազմը պարտվել ենք ամենախայտառակ ձևով: Էս նախագիծը չունի որևէ անձի դեմ ուղղվածություն:
Սրա իմաստն էն ա, որ պետական ծառայողը զսպվածություն ունենա, պատասխանատվության զգացում ունենա, և էն ինֆորմացիան, որն իսկապես ունի հանրային նշանակություն, որ դրան սպասում է ողջ ազգաբնակչությունը, մի քիչ զսպաշապիկ ունենա, իմանա՝ ինչ է հայտարարում...: Խոսքս Արծրուն Հովհաննիսյանի մասին է: Նա չի եղել, ասենք, ճաշարանի գլխավոր խոհարարը, նա եղել է լիազորված անձ, և հասարակությունը նրանից և՛ բարոյական, և՛ իրավական իրավունք ուներ՝ ստանալու ճիշտ տեղեկատվություն...:
Հելնել 43 օր ասել՝ «մենք հաղթելու ենք», «ես որ համոզված չլինեմ, չեմ ասի», «էս են ենք գրավում, էն ենք գրավում», բայց վերջում պարզվի, որ մենք էսքան զոհ ունենք, էսքան հաշմանդամ, էսքան տարածքի կորուստ: Ես գտնում եմ, որ սա քրեական օրենքով պատժելու ենթակա արարք է: Սա է նախագծի նպատակը»,- ասաց Պետրոսյանը:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...