Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն
Հասարակություն

Արցախի ՄԻՊ-ն ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ Աշխատասիրությունը, աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ հարգանքը մեր ազգային ինքնատիպ առանձնահատկություններից են, որը մշտապես պետք է պահպանենք՝ մեր ընտանքիների և պետության ամրապնդման համար։

Աշխատանքի օրն առիթ է բարձրաձայնելու այն խնդիրները, որոնց բախվում են աշխատավոր մարդիկ Արցախում, քանզի աշխատանքային իրավունքների իրացումը և աշխատանքի արդարացի պայմանները կարևոր են հասարակական հարաբերությունների ներդաշնակության, սոցիալական արդարության ամրապնդման և պետության կայուն զարգացման համար։

Աշխատանքային իրավունքների պաշտպանության համար Արցախում առկա են օրենսդրական բավարար երաշխիքներ, սակայն մի շարք դեպքերում արձանագրվել և դեռևս շարունակվում են նկատվել աշխատանքային իրավունքների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին բացառվել աշխատանքային իրավահարաբերությունների մասնակիցների՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին բավարար իրազեկվածության պարագայում:

2020թ. Մարդու իրավունքների պաշտպանը ստացել էր աշխատանքային իրավունքներին առնչվող 75 դիմում, որոնք հիմնականում վերաբերել են աշխատանքային պայմանագիրն անհիմն լուծելուն, առանց իրավաչափ հիմքի հաստիքների կրճատմանը, վերջնահաշվարկ չտրամադրելուն, առանց օրենքով սահմանված ընթացակարգի պահպանման՝ կարգապահական տույժերի ենթարկելուն։ Սոցիալ-տնտեսական վիճակով ու թափուր աշխատատեղերի սակավությամբ պայմանաորված, ինչպես նաև աշխատաշուկայի անբավարար լինելու պատճառով հաճախ աշխատողները ստիպված են եղել համակերպվել իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման փաստի հետ։

Իրավիճակն ավելի են բարդացնում 2020թ.-ի աշնանը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներից Արցախի հազարավոր աշխատավորներ զրկվել են բնականոն պայմաններում իրենց աշխատանքային իրավունքները իրացնելու հնարավորությունից, իրենց արժանապատիվ զբաղմունքից զրկվել են գյուղատնտեսության ոլորտում աշխատող մեր հայրենակիցները։

Նման պայմաններում առավել մեծ ջանքեր են պահանջվում աշխատանքի շուկայի բարելավման և հասարակությանը արժանապատիվ աշխատանքով ապահովելու համար։

Վերստին շնորհավորելով օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ մեր ամենօրյա աշխատանքով կարողանանք ոտքի կանգնեցնել և շենացնել մեր հայրենիքը և կառուցել մրցունակ պետություն՝  ապահովելով աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության արդի մեթոդներն ու չափանիշները»:

 

Ավելին