Հայտնի է Եղեգնաձորի սարսափելի սպանության պատճառը. Քրոջ որդու գլխին է կրակել. ՖՈՏՈ
Ինչպես հայտնել ենք` երեկ Եղեգնաձորում դաժան սպանություն է տեղի ունեցել: Հրազենային վնասվածք ստացած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից:
iPress.am--ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել սպանության հանգամանքներից: Պարզվում է` սպանությունը կատարել է «Գետնատուն» գինեգործարանի սեփականատիրոջ Աղասի Բաղդասարյանի որդին` Նաիրի Բաղդասարյանը` վրեժի հողի վրա:
Կռվախնձորը գինեգործարանն է եղել տարիներ շարունակ, սակայն Նաիրի Բաղդասարյանի կողմից կատարված սպանության հիմնական շարժառիթ է հանդիսացել վերջինիս մոր հուղարկավորությունը: Մեզ փոխանցեցին, որ սպանված 29-ամյա երիտասարդը` Բաղդասարյանի քրոջ որդին, օրեր առաջ թույլ չի տվել, որպեսզի Նաիրի Բաղդասարյանը ներկա գտնվի սեփական մոր թաղման արարողությանը, ինչն էլ կրկքերը բորբոքել է:
iPress.am--ին փոխանցեցին, որ տարիների կուտակված վրեժը Նաիրի Բաղդասարյանը որոշել է հանել վերջին իրադարձությունից հետո, և գիշերով գնացել է գործարանի տարածք, դուրս է կանչել քրոջ որդուն և հենց տղայի մոր աչքի առաջ որսորդական հրացանով կրակել է տղայի գլխին առանց որևէ բառ ասելու:
Հիշեցնենք, որ Նաիրի Բաղդասարյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի տարածքային բաժանմունք և խոստովանել սպանությունը:
Փաստի առթիվ քննիչ Գ. Վիրաբյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:





















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)