19 գերի, այդ թվում կանայք, խոշտանգվել ու սպանվել է ադրբեջանցիների կողմից. Հայտնի են անունները
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչները, իր Ֆեյսբուքի էջում գրել է Արտակ Զեյնալյանը։ «Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը. Քաղաքացիական անձինք` 1. Էդուարդ Շահգելդյան 2. Արսեն Ղարախանյան 3. Բենիկ Հակոբյան 4. Էլենա Հակոբյան 5. Սերժիկ Վարդանյան 6. Էլլա Վարդանյան 7. Գենադի Պետրոսյան 8. Յուրիկ Ասրյան 9. Միշա Մովսիսյան 10. Անահիտ Մովսիսյան 11. Նինա Դավթյան 12. Միշա Մելքումյան Զինծառայողներ` 13. Էրիկ Մխիթարյան 14. Գագիկ Մկրտչյան 15. Արայիկ Պողոսյան 16. Վարդգես Ղազարյան 17. Յուրի Ադամյան 18. Արթուր Մանվելյան 19. Նարեկ Բաբայան»,- նշել է նա։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...