Ռուսաստանն Ադրբեջանի հետ սահմանին զրահատեխնիկա և ուղղաթիռներ է տեղակայել՝ սպասելով Հայաստանի վրա Բաքվի նոր հարձակմանը
Ռուս զինվորականները լրացուցիչ ուժեր են կուտակել Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու՝ տարածաշրջանում իրավիճակի նոր սրացման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է avia.pro կայքը:
Կայքը գրում է, որ համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տվյալների՝ Սյունիքի մարզի տարածքում տեղակայվել են ՌԴ Զինված ուժերի միանգամից երկու հենակետեր, ուր գտնվում են զրահատեխնիկա և մարտական ավիացիայի միջոցներ:
Կայքը նշում է, որ նախկինում հայտնի էր այդ շրջանում տեղակայված ընդամենը մեկ ռուսական հենակետի մասին:
Նախնական տվյալներով՝ Սյունիքի մարզում ռուսական զինուժի տեղակայման անկյունաքարային պատճառն Ադրբեջանի նախագահի վերջերս ասված խոսքերն էին Հայաստանի տվյալ տարածքն ուժով վերահսկողության տակ վերցնելու պատրաստակամության վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնի է այն մասին, որ տվյալ ուղղությամբ արդեն իսկ սկսել են տեղակայվել ադրբեջանական մարտական դիրքեր, ինչը ոչ միայն անուղղակիորեն, այլև ուղղակիորեն խոսում է նոր ռազմական կոնֆլիկտի նախապատրաստության մասին:
«Ռուսական կողմը դեռևս այդ առնչությամբ որևէ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել, սակայն մասնագետներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Սյունիքի մարզում ռուսական բանակի լրացուցիչ ուժերի տեղակայումը կապված է այն բանի հետ, որ ռուսական կողմը տիրապետում է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի ուղղությամբ նոր ուժեր տեղակայելու վերաբերյալ ինֆորմացիային»,- գրում է կայքը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...