Նոր օրենք վարորդների համար
Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը։ Կհանվի «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար՝ որպես պետական տուրք նախատեսված վճարման ենթակա 12.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման օրենսդրական պահանջը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման ներկայիս գործող կարգավորումների համաձայն՝ ձեռք բերվող տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը պետք է իրականացնի Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում և «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար վճարի 12.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք՝ անկախ հատկացվող համարանիշի ցանկալի համարվելու համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումից։
Ներկայումս առաջարկվում է ՀՀ կառավարության սահմանված կարգով նախատեսել պայմաններ հաշվառվող տրանսպորտային միջոցի նախկին սեպականտիրոջ համաձայնության դեպքում չփոխարինել հաշվառվող տրանսպորտային միջոցի հերթական կամ ցանկալի համարանիշերը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում, քանի որ «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար վճարման է ենթակա 12.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք և անկախ հատկացվող համարանիշի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարվելու համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումից, պետական տուրքի գումարը մշտապես ենթակա է վճարման։ Միայն 2020 թվականի ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցի ցանկալի (36.000 ՀՀ դրամ արժողությամբ) հաշվառման համարանիշով հաշվառվել է 20.514 տրանսպորտային միջոց, հետևաբար ՀՀ պետական բյուջե գանձվել է 738.504.000 ՀՀ դրամ գումար, իսկ օտարված տրանսպորտային միջոցի համարանիշի փոփոխությամբ՝ հերթական համարանիշ է հատկացվել 81.032 տրանսպորտային միջոցի, ուստի ՀՀ պետական բյուջե գանձվել է 972.384.000 ՀՀ դրամ գումար։ Ընդհանուր 2020 թվականի ընթացքում ցանկալի և հերթական համարանիշերի հատկացման արդյունքում որպես պետական տուրք ՀՀ պետական բյուջե գանձվել է 1.218.552.000, իսկ ընդհանուր առմամբ՝ 1.957.026.000 ՀՀ դրամ գումար։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...