Ծեծկռտուք Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների միջեւ. կանայք ծեծել են իրար, հնչել են սպառնալիքներ
ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 30-ին ժ.16.20-ին 2-րդ պոլիկլինիկայից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «երկու ձեռքերի կապտուկներ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի կին Լ.Ղազարյանը, որը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում որպես գլխավոր մասնագետ: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ աշխատավայրում իրեն ծեծի են ենթարկել: Արդյունքում, պոլիկլինիկայի ահազանգի հետքերով նախարարություն են շտապել իրավապահները եւ պարզել, որ ապրիլի 29-ին ժ.11.00-ին շրջակա միջավայրի նախարարությունում Լ.Ղազարյանը վիճաբանել է նախարարության մեկ այլ աշխատակից Նառա Սահակյանի հետ , որի ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել Լ.Ղազարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք և հնչեցրել սպանության սպառնալիքներ: Ու մինչ իրավապահները սկսել են հետաքննություն եւ փորձել են պարզել նախարարության կանանց ծեծկռտուքի պատճառը, Ն.Սահակայանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և պատմել է եղելություն: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Ն.Սահակյանը հայտնել է, որ նշված վիճաբանության ժամանակ Լ.Ղազարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ի դեպ, իրավապահները նախարարության երկու կին աշխատակիցներին հրավիրել են հարցաքննության, որպեսզի վերջիններս բացատրություն տան դեպքի մասին, սակայն Լ. Ղազարյանը և Ն. Սահակյանը հրաժարվել են հաղորդումներ տալ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքի առթիվ նշանակել են դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...