Զինծառայողները հավելավճարներ կստանան
ArmLur.am-ը տեղեկացավ, որ զինծառայողների զինվորական կոչումների համար կսահմանվի հավելավճարներ: Պարզվում է, որ այս խնդիրը զինծառայողների շրջանում մի շարք դժգոհություններ է առաջացրել: Նրանք պահանջում են զինվորական կոչումների համար հավելավճար, որը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ: Նշենք, որ հավելավճարների չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ: Ի դեպ, այս մասին որոշման նախագիծը ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է կառավարությանը: Բացի այս, նախարարությունը նախաձեռնել է նաեւ հանել այլեւս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ: Խոսքը «Գլխավոր ռազմական տեսուչ», «Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ» եւ «Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ» պաշտոնների մասին է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ անհրաժեշտ է լինելու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ըստ զինվորական կոչումների հավելավճարների չափեր, որոնց նախնական չափերի եւ հաշվարկների արդյունքում հանրագումարային տեսքով կհանգեցնի ամսական լրացուցիչ 781,389.42 հազար դրամի, իսկ տարեկան կտրվածքով՝ 9,376,673.04 հազար դրամի չափով ծախսերի, որոնք պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...