Օնիկ Գասպարյանը պարտվեց
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը բավարարել է գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Եվ մինչ ջանքեր են գործադրվում սա որպես հերթական «հաղթանակ» ներկայացնելու, անհրաժեշտ է ավելի մանրամասն հասկանալ, թե ինչ է արձանագրել Վերաքննիչ դատարանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 22-ին վարչական դատարանը վերադարձրել էր Օնիկ Գասպարյանի հայցը՝ ասելով, թե գոյություն չունի Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցնող վարչական ակտ։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի այսօր հրապարակված որոշմամբ, արձանագրվում է, որ համապատասխան իրավական ակտն առկա է Սահմանադրության ուժով, ինչի մասին ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր դեռևս 2021 թվականի մարտի 18-ի իր հայտարարության մեջ։
Ուշագրավ է նաև, որ չնայած կոնկրետ շրջանակների կողմից հնչող գնահատականներին, վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրվել է նաև, որ Հանրապետության նախագահը Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով ունի գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորություն։ Նշվածը նաև նշանակում է, որ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի կողմից հայցի ապահովման վերաբերյալ որոշումը, որով ասվում էր, թե Օնիկ Գասպարյանի լիազորությունների դադարման հարաբերությունը բացակայում է, նույնպես առարկայազուրկ է, քանի որ ինչպես նշվեց Սահմանդրության ուժով առկա է ազատման ակտ։ Ըստ էության Վերաքննիչ դատարանը հաստատեց Կառավարության այս առնչությամբ հայտնած դիրքորոշումը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...