Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Մենք իշխանության գալով, կգնենք ամենաժամանակակից և ամենակարևոր տեխնիկան․ Սամվել Կարապետյան Իրականություն, որը փորձում են թաքցնել․ ընտրություն չկա․ Մհեր Ավետիսյան Նախիջևանում Հայաստանը անվանում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ վարչապետը լռում է․ Նարեկ ԿարապետյանԵս վստահեցնում եմ, որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկ չի փորձի Հայաստանին սպառնա պատերազմով․ Սամվել ԿարապետյանԻ՞նչ է նշանակում կոմպրոմիսային վարչապետ․ Էդմոն ՄարուքյանՄենք հասնելու ենք նրան, որ ունենանք ճիշտ երաշխավորություն․ Սամվել Կարապետյան Փաշինյանը հերթական անգամ իր ստերով ուզում է մոլորեցնի մեր ժողովրդին․ Սամվել Կարապետյան Առաջիկա ընտրությունները պարզապես ընտրություններ չեն․ սա ընտրություն է 300 հազար ադրբեջանցի բերողի և 300 հազար աշխատատեղ ստեղծողի միջևՈր օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկ նույնիսկ չի փորձի ՀՀ-ին սպառնալ պատերազմով. Կարապետյան Փաշինյանը հունիսի 7-ից հետո որևէ որոշում կայացնել չի կարողանալու. Սամվել Կարապետյան Քենիայի աղջիկների դպրոցում բռնկվшծ hրդեհի hետևանքով առնվազն 16 աշակերտուհի է զnhվելԱրցախահայերի վերադարձի իրավունքը պետք է մնա ԱԳՆ օրակարգում՝ Ադրբեջանի ախորժակը զսպելու համարՄայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան ԵԱՏՄ-ում և այլ միավորումներում ՌԴ-ի և Ղազախստանի հարաբերությունները միջազգային համագործակցության մեջ կառուցողական փոխգործակցության օրինակ են ծառայում. Պուտին«Ավազի մի հատիկը ամեն ինչից ծանր է». արտերկրի նշանավոր գործիչները դիմեցին հայ ժողովրդին (տեսանյութ) Հրազդանում ուժեղ փոփոխություններ են․ Նարեկ Կարապետյան«Այդ 8 միլիարդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել». Սամվել Կարապետյանը՝ զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկայի մասին (տեսանյութ) ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ը տեղաշարժվում է արհեստական բանականության շնորհիվՎեց հատ ինչու․ Մենուա Սողոմոնյան Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ
Հասարակություն

Աստղագուշակ մայիսի 6-ի համար

Խոյ. Գործեք վճռական` դա է այսօր հաջողության հասնելու ձեր գլխավոր գրավականը: Որքան էլ որ պահերով անբարենպաստ թվա ստեղծված իրավիճակը, չհուսահատվեք` խնդիրները լուծելու ձևերը, միևնույն է, կգտնվեն, իսկ դրա հետ մեկտեղ էլ ընկերները հաստատ ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Անձնական հարաբերություններում ոչ միայն կարելի է, այլև` անհրաժեշտ է նախաձեռնություն դրսևորել: Օրվա ընթացքում ամեն կերպ խուսափեք գերհոգնածությունից` այն կարող է խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների նոր հրապույրներ և հետաքրքրություններ կառաջանան:

Ցուլ. Լուրջ խնդիրներն այսօր կարող են ծագել այն բանից, որ դուք առաջնորդվում եք զուտ ձեր սեփական շահերով և սեփական կարծիքով, բոլորովին հաշվի չառնելով շրջապատի ցանկությունն ու փորձը: Հարաբերությունները կարող են փչանալ լրջորեն և երկարատև, եթե  դուք նրբանկատ և ուշադիր չլինեք: Անբարենպաստ օր է ուսման համար, նոր տեղեկատվությունը վատ է յուրացվում, դուք դժվարությամբ եք կարողանում վերլուծել ստացված տեղեկությունները: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը, իսկ եթե այդտեղ գտնվելն այնուամենայնիվ անհրաժեշտ է` հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին: Երկվորյակներ. Օրը հաջող է դասավորվում և ձեզ հնարավորություն տալիս դրսևորվել լավագույն կողմերով: Դուք շանս ունեք վաղուց ձեզ համար հետաքրքիր մարդու համակրանքը նվաճելու, կամ էլ` գտնել նոր երկրպագուներ: Օրը հարմար է իրաբավանական հարցեր լուծելու, իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ շփումներ ունենալու համար: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար բացվում են նոր գործնական հեռանկարներ: Հարմար օր է ուղևորությունների համար, այդ թվում և` արտերկրյա, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ շփումների, էկզոտիկ խոհանոցով ռեստորաններ այցելելու, էթնիկ ոճի իրեր գնելու համար: Խեցգետին. Հիանալի օր է բանակցությունների և ցանկացած կարևոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Կարելի է տեսակցություններ նշանակել այնպիսի մարդկանց հետ, ում վրա դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Ցանկալի է հասարակական կյանքում և բարեգործական միջոցառումներում ձեր ակտիվ մասնակցությունը: Դուք նաև շանս ունեք գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը և ստանալ նրանց աջակցությունը: Հարմար օր է փորձի փոխանակման, ուրիշների գաղափարները քննարկելու, կոնֆերանսներում և սեմինարներում մասնակցելու համար: Բաց մի թողեք ինչ-որ նոր բան սովորելու, մտահորիզոնն ընդլայնելու հնարավորությունը: Առյուծ. Դուք լի եք կենսական եռանդով, որը ոչ միշտ է հաջողվում ուղղորդել խաղաղ հունով: Նյարդային լարվածությունը շատ բարձր է, իսկ ձեր գործունեությունն էլ` փոքր-ինչ քաոսային: Ինչ-որ լուրջ հաջողությունների հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե ձեր գործողությունները վերահսկի որևէ խելամիտ ու փորձառու մարդ: Վատ օր չէ ֆինանսական առումով` հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառված նաև հին պարտքերի վերադարձ: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, անշարժ գույք ձեռք բերելու, բնակավայրը կամ աշխատանքը փոխելու համար: Կույս. Այսօր ձեզ սխալներից ու վրիպումներից խուսափել կօգնի մանրուքները նկատելու ձեր ունակությունը` անգամ այնպիսի մանրուքները, որոնք շրջապատին բոլորովին անէական են թվում, իսկ ձեզ համար դրանք կարող են կարևոր դեր խաղալ: Ցանկալի չէ գործ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ, քննարկել գործնական պլաններ` վտանգ կա, որ դրանք կիրականացեն առանց ձեր մասնակցության: Խոշոր նախագծերի ավելի լավ է մոտ չգալ, սահմանափակվելով ընթացիկ խնդիրների լուծմամբ: Դուք դժվարությամբ եք ճիշտ կարծիք կազմում շրջապատի մասին, այնպես որ նոր ծանոթությունները դժվար թե հաջողված լինեն: Կշեռք. Սա  ամենաթեթև և հաջող օրերից չէ, սակայն նաև այն չի նշանավորվի լուրջ խնդիրներով: Ստիպված եք լինելու զբաղվել մի քանի գործով միանգամից, ընդ որում, քանի որ դրանք բոլորն էլ ուշադրություն և կենտրոնացվածություն են պահանջում, որոշ ժամանակ անց, դրանք գլուխ բերելուց հետո, ուղղակի ուժասպառ կլինեք: Ամենաբարենպաստ օրը չէ նաև գործնական բանակցությունների համար` ձեզ համար դժվար է լինելու ընտրել խոսակցության ճիշտ տոնայնությունը, ընդհանուր հայտարարի գալ: Ցանկալի չէ գործարքներ կնքել, որոնք կապված են անշարժ գույքի և ցանկացած տեսակի խոշոր ունեցվածքի հետ: Կարիճ. Այսօր ձեզ չեն վախեցնում ոչ’ դժվարությունները, ոչ էլ խոչընդոտները, և դուք դրանք հեշտությամբ հաղթահարում եք նպատակին հասնելու ճանապարհին: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք հնարավոր կլինի իրականացնել մոտ ապագայում: Դուք ոչ միայն հիանալի կարգավորում եք սեփական գործերը, այլև` հաճույքով օգնում շրջապատին: Օրը հարմար է  գնումների համար, ընդ որում դուք ոչ միայն իրեր ձեռք կբերեք ձեզ համար, այլև` մտերիմների, քանի որ այսօր ձեզ ճաշակը ձեզ չի դավաճանում, և ընտրության մեջ էլ հաստատ չեք սխալվի: Օրը լի է անակնկալներով, հիմնականում` հաճելի: Աղեղնավոր. Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք ոչ միայն լեզու գտնել շրջապատի հետ, այլև` նրանց աջակցությունը ստանալ: Օրը բարենպաստ է նաև համատեղ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Բեղմնավոր համագործակցությունը կարող է ծառայողական սիրավեպի սկիզբը դնել: Դուք ձեր առջև նոր նպատակներ եք դնում, կառուցում պլաններ և վերանայում գերակայությունները: Օրվա իրադարձությունները կհուշեն, թե որ ուղղությամբ է պետք ջանքեր թափել, որպեսզի լավագույն արդյունքների հասնել: Հաճելի կանցնել ուղևորությունները: Այծեղջյուր. Հանգիստ և հաճելի օր է, որը ձեր առջև բացում է հետաքրքիր հնարավորություններ: Ձեր գլխավոր խնդիրը լինելու է դրանք նկատելը և ստեղծված շանսերը բաց չթողնել: Ժամանակի հետ աճում է կենսական ներուժը, ընդ որում նախանձել կարելի է ոչ միայն ձեր եռանդին, այլ այն բանին,  թե ինչպես եք դուք կարողանում այն ուղղորդել խաղաղ հունով: Ձեր հաջողությունները բարձրացնում են ինքնագնահատականը և համապատասխանաբար էլ` տրամադրությունը: Օրը հարմար է առկա խնդիրների շուրջ հանգիստ վիճակում մտորելու համար` դուք հաստատ կգտնեք դրանց լուծման տարբերակները: Ջրհոս. Հաջող և խոստումնալից օր է, և դուք էլ հիանալի կարգավորում եք բոլոր այն գործերը, ինչին ձեռնամուխ եք լինում: Կարելի է նոր, այդ թվում և բարդ գործեր ձեռնարկել` անհաջողություններից չվախենաք: Լավ են անցնում բանակցությունները, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր և կնքել գործարքներ: Մտերիմների հետ հեշտությամբ եք լեզու գտնում, և անգամ այն դեպքերում, երբ քննարկման առարկա են դառնում հակասական ու տհաճ հարցեր, միևնույն է` վեճեր ու վիրավորվածություն չի առաջանում: Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր  և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին: Ձկներ. Գերազանց օր է հրապարակային ելույթների, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ կհաջողվի նվաճել նոր ծանոթների համակրանքը, հեշտության կհաստատեք նոր  և հետաքրքիր կապեր, որոնք գործնական առումով լուրջ հեռանկարների հնարավորություններ կբացեն; Չի բացառված նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Փաստաթղթերի հետ աշխատելիս անհրաժեշտ է հստակություն, ճշգրտություն և մանրուքների նկատմամբ խիստ ուշադիր վերաբերմունք: Օրը բարենպաստ է ձեռագործության, խոհարարական փորձարարությունների համար: Տան գործերը ձեզ այսօր ձանձրալի չեն թվա:  

 

Ավելին