Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»
Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
Հասարակություն

Որ դեպքում քաղաքացիները չեն կարող լքել Հայաստանը. կառավարության նոր նախագիծը

 Կառավարության նիստի չզեկուցվող նախագծերի թվում ընդգկված էր նաեւ «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Նախագիծը կառավարության նիստում ընդգրկված էր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի առաջարկով: Նախագծով մասնավորապես կանոնակարգվում է ՀՀ քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները: ArmLur.am-ը նախագծի հիմնավորումից տեղեկանում է, որ անչափահասների մասով, հստակ եւ ամբողջական օրենսդրական կարգավորում այժմ առկա չէ, բացի այդ, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ելքի թույլտվություն տալու գործընթացը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաև այլընտրանքային ծառայության ընթացքում ծառայողների Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարցերը: Մասնավորապես, երբ կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը: Մասնավորապես, եթե՝ 1) քաղաքացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության մեջ է գտնվում․ 2) հայտարարվել է զորահավաք և քաղաքացին զորակոչվել է զորահավաքային զինվորական ծառայության կամ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմնի զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության՝ իր զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվություն. 3) քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել է խափանման միջոց՝ մինչև ընտրված խափանման միջոցի վերացումը: Խափանման միջոցի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից թույլատրում է սահմանափակում նախաձեռնող (կիրառող) մարմնի կողմից՝ ընտրված խափանման միջոցի վերացման մասին սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում համապատասխան գրառման առկայության դեպքում. 4) քաղաքացին դատապարտվել է հանցագործություն կատարելու համար՝ մինչև հիմնական պատժի կրման ավարտը կամ օրենքով սահմանված կարգով պատժից ազատվելը (բացառությամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակումը որպես հիմնական պատիժ նշանակված լինելու դեպքերի). 5) քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից ելք կատարելիս չի ներկայացրել սույն օրենքի 10.2-րդ և 11.1-ին հոդվածներով պահանջվող փաստաթղթերը կամ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր կամ փաստաթղթերի ստուգման արդյունքում հիմքեր կան ենթադրելու, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ չեն պատկանում այն ներկայացնողին. 6) 16 տարին չլրացած երեխայի ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից մեկի հայցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել է երեխայի ելքը Հայաստանի Հանրապետությունից. 7) նրա նկատմամբ՝ որպես հետախուզվող պարտապան, հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից կայացվել է ելքի իրավունքը սահմանափակելու վերաբերյալ որոշում. 8) նա հանցանք կատարելու կասկածանքով հետապնդվում (որոնվում) է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող կամ քրեական հետապնդման մարմնի կողմից՝ փախուստը կանխելու ու տաք հետքերով հանցանքը բացահայտելու նպատակով. 9) քաղաքացին՝ որպես մեղադրյալ (ամբաստանյալ), հետախուզվում է: Միաժամանակ, նախագծով սահմանվել են այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից պարտադիր զինվորական ծառայության ընթացքում թույլատրվում է զինծառայողի ելքը Հայաստանի Հանրապետությունից: Օրենքն ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում Կառավարության որոշմամբ կնախատեսվեն նաև զինծառայողների և այլընտրանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող պետական մարմնի կողմից ելքի թույլտվություն տալու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերը:

ավելին