Արտակարգ դեպք Երևանում
Վերջին օրերին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 29/10 հասցեի դիմաց «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից դիտահորի փոփոխման պատճառով կիսատ փողած գործը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Մեծն «Վեոլիա Ջուրը», չգիտես ինչու, չի պահպանել անվտանգության տարրական կանոնները՝ բացակայում է արտաքին լուսավորությանը, ցուցանակները, որոնք վարորդներին կզգուշացնեն, որ նշված հատվածում աշխատանքներ են կատարվում, վարորդները կզգուշանան և կխուսափեն փոսի մեջ հայտնվելուց։ Մայիսի 5-ին Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Քեշիշյանը հերթական զոհն է դարձել «Վեոլիա Ջրի» պատճառով, ով գիշերը, ժամը 01։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է շինարարական աշխատանքների համար փորված «Վեոլիա Ջրի» փոսում, ինչի հետևանքով Կ․ Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ․ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Մնում է մեծն «Վեոլիա Ջուրը» թերությունը կարճ ժամանակում լուծի, որպեսզի իրենց մեղքով հերթական անգամ վարորդը ավտոմեքենայով չհայտնվի փոսում։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...