Հնդկաստանի Գանգես գետում հայտնաբերվել են կորոնավիրուսից մահացած տասնյակ մարդկանց դիեր
Ենթադրվում է, որ Հնդկաստանի Գանգես գետը դարձել է կորոնավիրուսից մահացած տասնյակ մարդկանց վերջին հանգրվանը: Մոտ 150 մարդու մարմին է հայտնաբերվել արևելյան Բիխար նահանգի Բուկսար շրջանի ջրերում, հայտնում է The Times of India-ն:
Ինչպես գրում է թերթը, դիերը կարող էին ջուրը գցել մահացածների հարազատները, քանի որ նրանց ավանդական ծեսերին համապատասխան դիակիզումը հաճախ շատ թանկ է բնակչության աղքատ հատվածի համար:
Տեղի բնակիչները վախեցած են և պահանջում են, որ իշխանություններն անհապաղ միջոցներ ձեռնարկեն: Ըստ շրջանի վարչակազմի, մարմինների մեծ մասը մի քանի օր առաջ են գցել Գանգես գետը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...