Տավուշում ամեն ինչ բնականոն հունով ընթանում է
Մոտ մեկ շաբաթ առաջ Տավուշի սահմանամերձ հատվածից տեղեկություն էինք ստացել, որ հակառակորդը ակտիվություն է ցուցաբերում նաև Տավուշի սահմանին, մասնավորապես՝ Բերդ համայնքի հատվածում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կուտակումներ են նկատվում։ Այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով 1or.am կայքը զրուցել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ։ Հարցին, թե ինչ իրավիճակ է Տավուշի սահմանին և հատկապես Բերդ համայնքի «Անվախ» դիրքում, Նարեկ Ղուշչյանը պատասխանել է, որ որևէ խնդիր չկա․
«Մենք արդեն ճշտել ենք, ոչ մի խնդիր չկա։ Ամեն ինչ բնականոն հունով ընթանում է»։
Հարցին, թե արդյոք հակառակորդի կողմից կուտակումներ կան տեղակալը պատասխանել է․
«Ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է»։
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով էլ զրուցել ենք Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ։ Համայնքապետը 1or.am-ին տեղեկացրել է, որ ո՛չ 44-օրյա պատերազմում, ո՛չ էլ այսօր Նոյեմբերյանի տարածաշրջանում կրակոցներ և լարվածություն չկա․
«44 օրյա պատերազմի ժամանակ էլ ես դիրքի պատասխանատու եմ եղել և եղել եմ դիրքերում ու որևէ կրակոց չի եղել։ Այսօր էլ իրավիճակը խաղաղ է»։
Սոնա Գիշյան




















«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն Մարուքյան
Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նա...
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառ...
Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի
Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն
ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան