Գլխավոր Շտաբը Կարևոր Հայտարարություն Տարածեց
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը քիչ առաջ գրել է, որ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել, և որ Վանաձոր քաղաքի զորամասից «տագնապ» հրամանով դիրքեր են բարձրացնում:
«Հրապարակ» կայքն էլ գրել է, որ Լուսակերտի զորամասից զորք են տեղափոխում Սյունիք: 168.am-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ Գլխավոր շտաբից:
«3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թվականի տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն:
Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը:
Գնդապետ Ասատրյանը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում բաց աղբյուրներով հակառակորդին տեղեկություն տալուց:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...