Մի ժամ կլինի արդեն բերել են ութ-ութ զինվորներ, բայց չգիտենք էլի քանակը. հոսպիտալի աշխատակից
NEWSPRESS.am-ը տեղեկություն էր ստացել, որ զինվորների շրջանում ջրից զանգվածային թու նավորում էր գրանցվել Սյունիքի մարզում: Մեզ հայտնել էին շուրջ 200 թու նավորվածի մասին:
Տեղեկությունը ճշտելու նպատակով մենք նախ կապ հաստատեցինք Սիսիանի քաղաքային հիվանդանոց, որտեղից հերքեցին լուրը: Հաջորդիվ, զանգահարեցինք Սիսիանի զինվորական հոսպիտալ:
Լսելով մեր հարցը, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է զինվորների թու նավորվելու մասին տեղեկությունը, հոսպիտալի աշխատակիցն ասաց, որ պետք է ճշտի, հետո միայն պատասխանի մեր հարցին:
Զրույցի շարունակությունը ներկայացնում ենք հարցուպատասխանի տեսքով.
-Չէ, նոր ճշտեցինք ընդունարանից, որ տենց բան չկա:
-Ընդհանրապես չկա՞ նման բան:
-Դե… Ձեր ասածը փոխանցել եմ, որ 200 հոգի ջրի թու նավորումով բերել են, ասեցին՝ չէ:
-Իսկ քանի՞ հոգի են:
-Իսկ քանի՞ հոգի են:
-Հա:
-Բերել են ութ-ութ զինվորներ, բայց չգիտենք էլի քանակը:
-Բայց թունավորումի՞ց, թե՞ վի րավորում ստացած:
-Հլը մեկ րոպե ընդունարանից հարցում անենք, որ քանի հոգի որ բերել են, ի՞նչ խնդրով են՝ թունավորո՞ւմ ստացած, թե՞ վի րավորում ստացած:
…. (դադար)
Ու մինչ աշխատակիցը սպասում էր, թե ինչ կպատասխանեն իրեն, կողքից լսվող ձայնն ասում էր. «Բարձրանամ պոստեր գամ»:
… (դադար)
-Ալո՞:
-Այո:
-Թու նավորում վաբշե չկա, ասում ա:
-Վիր ավորումից են ուրեմն տեղափոխվել…
-Դե, էդի չգիտենք, բայց թու նավորումով տենց զինվոր չեն բերել էլի:
-Իսկ ե՞րբ են բերել, մոտավորապես կասեք:
-Ե՞րբ են բերել:
-Այո:
-Նորվա բերածնե՞րը:
-Ահա:
Մի ժամ կլինի արդեն:
Հ.Գ.1. Առկա է զրույցի ձայնագրությունը. այն չենք հրապարակում հոսպիտալի աշխատակցին թիրախավորելուց զերծ պահելու համար միայն:
Հ.Գ. 2: Նոր Հայաստանի ամենակապթող օլիգարխ Գռզոյին և յուր գործիք Ալեն Սիմոնյանին պատկանող Freenews.am-ին հորդորում ենք իր թղթակից հորջորջվող պաշտոնյային գնալ հոսպիտալ ու տեսնել, թե ինչու պետք է զինվորները ութ-ութ, միաժամանակ, տեղափոխվեն հոսպիտալ: Կարծում ենք՝ չեք կարծում, թե բոլորի կույրաղիքը միաժամանակ սկսել է ցավել…
Հ.Գ.3 Չէինք անի այս հրապարակումը, եթե իշխանությունները չշարունակեին լկտի սուտ տեղեկություններով կերակրել հանրությանը, ինչպես արեցին դա 44-օրյա պա տեր ազմում, փափուկ բարձ դնելով մարդկանց գլխի տակ:
Նյութի աղբյուր՝ newspress.am




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)