ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ. կան վիրավորներ
Մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Մհեր Ղազարյանի վարած Հինո մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Գագիկ Վերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ վարորդներից Մ. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:
Փաստի առթիվ ՌՈ հետաքննիչ Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...