Ահա, թե ինչ կլինի, եթե հանկարծ ՀՀ-ն զիջի Իշխանասարը…
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղահրամանյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Օգտվելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից, իսրայելա-պաղեստինյան բախումներից, ՀՀ-ում գործող դեգեներատ իշխանությունների անկարողությունից
(իսկ փաստացի՝ Հայաստանի անիշխան վիճակից, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանն արձակված է, երկրի նախագահը գտնվում է արձակուրդում, իսկ վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթված է) և թուրքիայի նկրտումներից՝ այդ ամբողջ խառնաշփոթ վիճակից շահող դուրս գալու մտադրություններից,
ադրբեջանցիներին հրահանգավորվել է անհապաղ տիրանալ Մեծ Իշխանասար լեռան բարձունքներին ու դրանով իսկ վերահսկողություն սահմանել Սիսիանի օդանավակայանի նկատմամբ, որը արցախյան վերջին պատերազմից հետո վեր է ածվել խոշոր ռազմաբազայի և Սյունիքի անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից է»։
Նաիրի Հոխիկյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և խոստովանել, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքում խորացել են 3,5կմ։ Սա ավելի մեծ տարածություն է, քան փորձագիտական դաշտի նշած 2-3կմ-ը։
Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ փոխհրաձգություն առայժմ չկա, բայց իրավիճակը ճգնաժամային է։
Սա էլ է՞ խուճապի տարածում։ Ինչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու ու հայհոյելու․ չէ՞ որ հենց Նիկոլ Փաշինյանն է խոստովանում 3,5կմ-ի մասին։
Սիրելի հայրենակիցներ ու հատկապես նրանք, ովքեր օրվա ընթացքում գրում էին, թե ես ու իմ մյուս գործընկերները սուտ տեղեկություններ են տարածում, հիմա գոնե համոզվեցի՞ք, թե ով էր ստում։ Ներողության խոսքի չեմ սպասում, բայց բարոյականությունը լավ բան է։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...