Ահա և վերջ
Երեկ կեսգիշերին, երբ Հայաստանում իշխող դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը հաստատեց, որ Ադրբեջանը մտել է մեր միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածք և խորացել 3.5 կմ ու Հայաստանն ընդամենը բանակցելու է, որ համոզի Ադրբեջանին դուրս գալ մեր տարածքից (ինչը, վստահեցնում եմ, չի լինի), Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես պետություն և որպես անկախ աշխարհաքաղաքական միավոր։ Կա պարզագույն բանաձև. եթե սահմաններդ չես վերահսկում, ուրեմն այդպիսի սահմաններով պետություն չկա։
Խորհրդանշական է, թերևս, որ այն համընկավ մեր եկեղեցու Համբարձման տոնի հետ։ Մեր պետությունը «խաչվելուց»՝ կապիտուլյացիայից հետո երեկ կեսգիշերին «համբարձվեց»։
«Շնորհավորում եմ» բոլոր նրանց, ովքեր սպասում էին սրան, «շնորհակալ եմ» բոլոր նրանց, ովքեր նպաստեցին այս ամենին և ողբամ նրանց, ովքեր այսքանից հետո դեռ իրենց մեջ կգտնեն արդարացում որևէ կերպ (գործելով, թե անգործությամբ) սատարելու այս անիծված մարդկանց։
Ու եթե ինձ պես որոշել եք այնուամենայնիվ պայքարել, ապա պիտի ձեր գլխում հստակ արձանագրեք, որ ձեր պայքարը ոչ միայն Հայաստան պետությունում հաստատված թուրքամետ օկուպացիոն ռեժիմի դեմ է, այլ հենց Հայաստան պետության վերականգնման։
Ափսոս էր Հայաստանի Հանրապետությունը...
Թուրքագետ Վարուժան Գեղամյան
ավելին




















«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն Մարուքյան
Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նա...
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառ...
Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի
Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն
ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան