ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորամասի հրամանատարը բռնություն է գործադրել զինվորների նկատմամբ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանը վերջերս զորամասում վիճել է մի քանի զինվորների հետ, քաշքշել, ապտակել ու հաթաթա տվել. «Եթե ես իմ ուզածին չհասնեմ, ես էս զորամասի հրամանատարը…. երկուսիդ էլ ջարդելու եմ»:
Իսկ ինչ է կատարվել:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 44-օրյա պատերազմից հետո Արցախից մի խումբ ժամկետային զինծառայողներ են եկել արձակուրդ, որոնց մի մասը արձակուրդի ավարտից հետո հրաժարվել է հետ վերադառանալ Արցախ՝ ծառայության: Արդյունքում ՊՆ-ն որոշում է կայացրել պարտադիր ժամկետային զինծառայողներին, որոնք հրաժարվել են Արցախ գնալ ծառայության, ուղարկել Հայաստանի տարբեր զորամասեր։
Եվ Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանն ամենայն հավանականությամբ իր նշանառության տակ է վերցրել այս զինվորներին ու բանը հասել է միջադեպին, հրամանատարը ապտակել,
քաշքշել ու սպառնացել է զինվորներին, թե «ջարդելու»է: Այս միջադեպին ականատես է եղել գրեթե ողջ զորամասը, որտեղ ամեն կերպ փորձել են հանգստացնել հրամանատար Մադաթյանին, բայց նա շարունակել է
գորգոռալ։
ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել միջադեպի տեսաձայնագրությունը, սակայն հաշվի առնելով 44օրյա պատերազմից հետ հայկական բանակում առկա խնդիրները ու մեր երկրի անվտանգային միջավայրը, այն չենք հրապարակում ամբողջությամբ։ Կհրապարակենք միջադպից կարճ հատված:
Տեղեկացնենք, որ Կապանի հրամանատար Մադաթյանը ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ծառայակից ընկերն է, մտերիմը։ Ավելին, նա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդկանցից է, որը վերջերս է նշանակվել Կապանի զորամասի հրամանատար։
Ինչ է ստացվում. հետհեղափոխական Հայաստանում, լիելով վարչապետի վստահելին ու ԶՈւ գլխավոր շտաբի պետի մտերիմը, հրամանատարն իրեն թույլ է տալիս դաժան պատերազմ տեսած զինվորին սպառնալ, հարվածել։
Երեկվանից ArmLur.am-ը փորձում է զրուցել հրամանատար Արայիկ Մադաթյանի հետ, սակայն նա շարունակ անջատում է հեռախոսը:
Վերջում հավելենք, որ միջադեպի ամբողջական տեսաձայնագրությոունը պատրաստ ենք տրամադրել իրավապահներին, երբ միջադեպի մասով հարուցված կլինի քրեական գործ եւ հավանականություն, որ մեղավորները կպատժվեն։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...