Ինչու ադրբեջանցիները հենց հիմա գնացին սադրանքի, ինչի հույս ունեին ու ով է Մուրադովին փոխարինող գեներալը
Հատկանշական է, որ ադրբեջանցիները Սյունիքում սադրանքի գնացել են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի փոփոխության ժամանակ: Տելեգրամյան էջում գրում է WarGonzo-ն:
Նշվում է, որ Բաքուն, ինչպես երևում է, հույս ուներ, որ քանի դեռ գեներալ Մուրադովի փոխարեն ժամանող գեներալ Ալեքսանդր Ավդեևն ընդունում է գործը, կարելի է բարելավել դիրքերը:
Սակայն…
Ե՛վ Մուրադովը, և՛ Ավդեևն էքստրա դասի պրոֆեսիոնալներ են: Նրանք իրենց կյանքում ոչ մեկ անգամ են ռոտացիա ունեցել, ընդ որում՝ նաև մարտական պայմաններում:
Առնվազն հիմարություն է կարծել, թե հրադադարի ռեժիմի համար պատասխանատու ռուսական կողմն այդ ընթացքում կարող է թուլացնել զգոնությունը:
Wargonzo-ն հավելում է, որ Ավդեևը Մուրադովի նման մարտական գեներալ է, ոչ մեկ անգամ է եղել Սիրիայում, կռվել է այդ թվում՝ Հալոպում, Դամասկոսում:
Ավդեևին իմացողները պատմում են, որ նա սպայի հիմնական խնդիրը համարում է ոչ շաբլոն մտածելը: Նրա նման սպաներն իսկական ոսկի են ու Արցախ նրան ուղարկելով՝ ռուսական կողմը հասկացնել է տալիս, որ շատ ուշադիր է այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Անդրկովկասում:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...