ՀԱՊԿ-ը շտապ հայտարարություն է տարածել
ՀԱՊԿ մշտական խորհդի այսօրվա նիստում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մասին։
Հայկական կողմի կարծիքով` Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել Հայաստանի տարածք, նշված է ՀԱՊԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Ըստ այդ հաղորդագրության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակը։
ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը, հայտարարել է ՀԱՊԿ-ը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...