Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաեւ Կութ գյուղի շրջակայքում. հովիվները ստիպված են եղել իջեցնել անասուններին. news.am
Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ Թե որքան է առաջացել հակառակորդը, գյուղապետը դժվարացավ հստակ ասել՝ ընդգծելով, որ սահմանագծի վրա կանգնած են։
«Կութից այնտեղ օդայինով 4,5 կմ է։ Չեմ կարող ասել՝ իրենց զորքը մեծ է, թե ոչ։ Սարն անցնում են, գալիս, նստում, պառկում։ Որտեղ հիմա իրենք են, այդտեղ մեր արոտավայրերն էին, մեր բնակիչները իրենց անասուններին արածացնում էին։ Առաջին օրը մեր չոբաններին ասել են՝ սա ձեր տարածքը չէ, գնացեք, մերոնք էլ չհասկանալով ու վախենալով իջեցրել են անասուններին, մինչև հիմա մոտիկ տեղերում են արածացնում»,– պատմել է գյուղի վարչական ղեկավարը։
Սիմա Չիտչյանի խոսքով՝ քիչ առաջ Կութում էր մարզպետ Գնել Սանոսյանը։ Գյուղապետը բանակցությունների արդյունքից տեղյակ չէ։ Փաստն այն է, որ ադրբեջանական զորքը չի լքել Հայաստանի տարածքը։ Չիտչյանը վստահեցրեց, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան, ամեն ինչ վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...