Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերել
Հասարակություն

Ադրբեջանական ուժերը նոր առաջխաղացում ունեն. Գեղարքունիքի մարզպետը հանդես է եկել հայտարարությամբ

 

Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը Հայաստանի պետական սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ։ Երկու հատվածում խնդիր ունենք՝ Վերին Շորժա և Կութ բնակավայրերի շրջակայքում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

 

«Մայիսի 12-ին միայն Վերին Շորժայի հատվածում՝ 3-4 դիրքային հատվածներում իրենք աշխատանքներ էին անում և վայրեր էին, որտեղ ձմռանը նրանք չէին տեղակայվել և եկել էին արդեն այնտեղ տեղակայվելու։ Հաշվի առնելով, որ պետք է ուշադիր լինել, որ իրենք այլ վայրերում չտեղակայվեն, մեր զորքերն իրենց հետ աշխատում էին, որոշ հատվածներում կար անհամաձայնություն։ Կարծես թե շտկվեց, նրանք հետ գնացին և մնաց մեկ հատված, որը որոշակի վիճարկելի էր, պայմանավորվեցին, որ առավոտյան նրանք դուրս կգան։

 

 

Երեկ՝ մայիսի 13-ի առավոտյան, երբ մենք սպասում էինք, որ նրանք նաև այդ հատվածից դուրս կգան, օրվա մեջ մինչև իրենց դուրս գալը, կարծես, Սյունիքի դեպքերի շարունակությունը սկսեց այստեղ և կեսօրից հետո՝ և Վերին Շորժայի, և Կութ համայնքի հատվածում նրանք՝ դիրքային աշխատանքների անվան տակ, նորից որոշակի առաջխաղացումներ ունեցան»,- նշել է մարզպետը։

 

Նրա խոսքով՝ ամենամեծ տարածությունը, որ ադրբեջանցիները առաջ են եկել՝ Կութի հատվածում է՝ մոտ 2 կմ։ Մյուս հատվածներում շատ ավելի քիչ առաջխաղացումը՝ 100, 200, 300 մետր։

 

Գնել Սանոսյանը նշել է նաև, որ ադրբեջանական ուժերն իրենց առաջխաղացումը հիմնավորել են կեղծ քարտեզներով։

 

«Իրենք այդ հատվածներում չպետք է տեղակայվեն։ Դրան մեր կորպուսը արձագանքեց և այդ հատվածներում նաև մեր ուժերն ավելի կենտրոնացան։

 

Պատկերը մեզ մոտ փոխվել է երեկ կեսօրից հետո, նման է արդեն Սյունիքի իրավիճակին, այսինքն, իրենք մեր հատվածում են, մեր տարածքում են։ Համապատասպան աշխատանքներ են տարվում, սպասում ենք բանակցությունների արդյունքին»,- ասել է Սանոսյանը։

 

ավելին