Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը
Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների փատով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 13-ին ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մայիսի 11-ին ՝ժամը 22:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ, 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի հանձնարարականով՝ ստացված օպերատիվ տեղեկությունները պարզվում են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհաժեշտ միջոցառումներ Գ. և Զ. Մինասյաններին ոստիկանության Գորիսի բաժին հրավիրելու, դեպքի հանգամանքները, ինչպես նաև մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...