Իսկ հիմա՝ չոր փաստեր․․․
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իսկ հիմա՝ չոր փաստեր։
Նախ, ՊՆ-ի՝ երեկ երեկոյան հրապարակած հաղորդագրությունից.
«Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը ... առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից»։
Այսինքն. թշնամին շարունակում է մնալ ՀՀ տարածքում։ Ավելին հեռանալու համար ինչ-որ նախապայմաններ է առաջ քաշում։
Հաջորդը. «պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին»։
Այսինքն ոչ մի բան երեկվանից չի փոխվել, ինչը հաստատում են նաև հաջորդ տողով.
«Բոլոր երեք ուղղություններում ... այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել»։
Այնուհետև. «երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից»։
Քանի որ հաղորդագրությունը մայիսի 15-ին է, նշանակում է խոսքը մայիսի 14-ի մասին է։ Կոնկրետ որ տարածքներից են ադրբեջանցիները հեռացել և ինչ չափով, որևէ հստակություն չկա։
Այսինքն, երբ նիկոլաթուրքերի քարոզչական լայլայները մի կողմ ենք դնում, չոր մնացորդը սա է.
- 3 ուղղությամբ էլ ադրբեջանցիները շարունակում են մնալ ՀՀ տարածքում,
- Բանակցությունները դեռևս ոչ մի բանի չեն բերել։
Կարևորը՝ նիկոլական քարոզիչները Ավինյանի ֆոտոներն են տարածում Տիկտոկում՝ «Հայոց առյուծներ» երգի տակ...»։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհ...