Այսօր ունենք ռեժիմ, որը ներկայացնում է հակահայկականության շահերը.Կարեն Վրթանեսյան
Այսօր ունենք օկուպացիոն ռեժիմ և Հայաստանի ղեկավարություն, որը ներկայացնում է հակահայաստանի շահերը և այն ուժերի շահերը, որոնք ուզում են, որ հայկական պետություն չլինի, «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Մարդկանց մեծ մասը՝ 30, 40 տոկոսը, հասկացել է, որ Հայաստանի ներկա իշխանությունները կործանում են պետությունը, բայց մյուս կողմից իրենք չեն պատրաստվում գնալ ընտրությունների, որովհետև իրենց ուղեղում նստած է այդ միֆը՝ ի՞նչ ուզում է լինի, միայն թե այդ նախկինները չլինեն: Իրականում ով էլ այսօր դուրս գա դաշտ, երկնքից էլ իջնի, իդեալական, բյուրեղյա, ազնիվ մի կերպար իշխանական այս կեղծ լրատվամիջոցները մեկ օրում ամենասուրբ անձին միանգամից կապականեն: Եվ այդ նույն մարդիկ, որ հասկանում են, որ այսօր Հայաստանի իշխանությունները թշնամի են Հայաստանին, այդ մարդիկ շարունակելու են կրկնել, որ ով ուզում է լինի, միայն թե այդ մարդը չլինի»,– ասաց նա:
Նրա խոսքով՝ պատերազմից հետո ամենակարևոր թեզն այն էր, որ ծանր գնով, բայց Նիկոլ Փաշինյանը, վերջապես, խաղաղություն բերեց երկրին, սակայն կորցրած տարածքներն ապահովվում էին Հայաստանի Հանրապետության ռազմավարական խորությունը և հիմա, երբ դա չկա, այդ տարածքները թշնամին գրավել է, եկել և կախվել է Գորիսի, Կապանի և միջպետական ճանապարհների վրա:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)